Author Archives: admin

Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել Իսրայելի գործողության ընթացքում. Գուտերեշ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դրա մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում զոհերի թվերը՝ աննախադեպ արագությամբ ու ընդգրկումով պարզապես ապշեցուցիչ են: «Տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել։ Երկու միլիոն պաղեստինցի մահ ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենահուսալի մեքենաները․ Toyota-ն անգերազանցելի է

Պատմության մեջ ամենադիմացկուն մեքենաների վարկանիշը գլխավորում է Toyota 4Runner ամենագնացը: Ցուցակը հրապարակել են HotCars պորտալի փորձագետները։ Այն բաղկացած է 20 մոդելներից, որոնք կարող են ժամանակին սպասարկմամբ անցնել ավելի քան 483 հազար կմ։Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա: Դրա անձնական ռեկորդը 2,3 մլն կմ է։ Երկրորդ տեղում Honda Accord 1990-1993-ն է, որը կարող ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն բջջային ինտերնետի արագությամբ զբաղեցրել է 89-րդ տեղը, իսկ ֆիքսված կապով առաջատարն է տարածաշրջանում

2024 թվականի մարտի դրությամբ Հայաստանը շարժական ինտերնետի արագությամբ աշխարհում 89-րդն է. երկրի դիրքը նախորդ ամսվա համեմատ վատթարացել է 9 կետով։ Ֆիքսված լայնաշերտ կապի արագությամբ երկիրն աշխարհում զբաղեցնում է 96-րդ տեղը և դեկտեմբերի համեմատ բարձրացել է մեկ կետով։ Ըստ Speedtest Global Index հաշվետվության՝ Հայաստանում շարժական ինտերնետից օգտվելիս ներբեռնման միջին արագությունն այսօր կազմում է 29,07 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնմանը՝ 12,68 Մբիթ/վրկ։ Ինչ վերաբերում է ֆիքսված ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք։ Այդ մասին առավել մանրամասն նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «2024 թ․ մարտի 15-ին  ապօրինի թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Սյունիքի մարզի Քաջարան֊Կապան ավտոճանապարհից ձերբակալվել էին 42-ամյա կին ու 27-ամյա երիտասարդ։ Վերջինիս ...

Կարդալ ավելին »

Գազավորված և չգազավորված ջրերը կմակնշվեն ԵԱՏՄ չափանիշներով

Հայաստանում աղբյուրի եւ հանքային ջուրը թվային մակնշում կանցնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) չափանիշներով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստին: Գազավորված եւ չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը կհանգեցնի պետբյուջեի ծախսերի կրճատման, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը կվճարվի հայկական տնտեսվարողներին եւ իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Արդյունքում՝ կլինի դրոշմապիտակի միասնական ձեւ ...

Կարդալ ավելին »

Երևանի կոնյակի գործարանը սկսել է խաղողի մթերման պայմանագրերի ստորագրումը

Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը սկսել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը և այս տարի կգնի շուրջ 36 000 տոննա խաղող` յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ։ Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, հայտնեցին Երևանի կոնյակի գործարանից։ Կախված եղանակային պայմաններից, խաղողի հասունության տեխնիկական պարամետրերից՝ խաղողի ...

Կարդալ ավելին »

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով

Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ): Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Սոչի քաղաքում: Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում դեռևս ոչ մի ձյուդոիստ  մասնակից չունի:

Կարդալ ավելին »

Արվեստի ինստիտուտի «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի«Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը։ Ինչպես տեղեկանում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրությունից, այն նվիրված է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Խորհրդային Միության և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազը կկարողանա քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ մարմնին փոխանցելու. նախագիծ

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ՝ կազմակերպվել է քննարկում Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ բացառիկ դեպքերում՝ բացի անաչառության ապահովման նպատակից, նաև քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ քննչական մարմնի ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը 15 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է ևս 15 մլն եվրոյի համաձայնագիր

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրումը, որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader