Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկվել են Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նոր գործառույթ՝ WhatsApp-ի բետա տարբերակում
WhatsApp-ի մշակողները մեսենջերի բետա տարբերակում ավելացրել են մոտակայքում գտնվող այլ օգտատերերի հետ ֆայլեր փոխանակելու գործառույթ, որն աշխատում է Air Drop-ի (iOS) և Quick Send (Android) հավելվածների նման: Այդ մասին հայտնում է WABetaInfo կայքը։ Նորամուծությունը նկատել են Android-ի համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակում՝ 2.24.9.22 համարի ներքո։ Օգտագործելով People Nearby (անգլ․ – մարդիկ մոտակայքում) գործառույթը՝ օգտատերերը կկարողանան ուղարկել տարբեր ֆայլեր, այդ թվում՝ լուսանկարներ, ...
Կարդալ ավելին »Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: Այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը»։ Նա նաև հավելել է, որ մի ...
Կարդալ ավելին »Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը ԵԱ-ի քառորդ եզրափակչում են
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում: 57 կգ քաշային Արթուր Բազեյանն առաջին մենամարտում գերազանցեց լեհ Յակուբ Կրզպիտին` առավելության հասնելով 5:0 հաշվով: Բազեյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին: 67 կգ քաշում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով պարտության մատնեց կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերին: Նա ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կրկին հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 24-ին: 86 կգ ...
Կարդալ ավելին »Անչափահասի մահվան ելքով ողբերգական վթար՝ Արարատի մարզում. ղեկին ևս եղել է անչափահաս
Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Վ-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու վրա գտնվող կամրջի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Թովմասյանին պատկանող «ԶԻԼ» մակինիշի բեռնատարին:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են Ազատ ...
Կարդալ ավելին »Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ հետաձգվել է
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյան հայտնեց, որ այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։ Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։ Այս պահին թռիչքուղու հատվածում ...
Կարդալ ավելին »Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը շարունակում է փակ մնալ։ Այդ մասին դեպքի վայրից հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։ Նշվում է, որ միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ճանապարհը փակած բնակիչները գիշերել են տվյալ հատվածում, միջադեպեր չեն եղել։ Ազատության թղթակիցը փոխանցում է, որ բնակիչները ճանապարհը բացելու մտադրություն չունեն։ Միջպետական ճանապարհը փակել են Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչներ՝ իրենց բողոքն արտահայտելով սահմանի որոշ ...
Կարդալ ավելին »Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է
Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշն է: Կանադական Տորոնտո քաղաքում կայացած հավակնորդների մրցաշարում 14 հնարավորից հավաքելով 9 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը: 2-4-րդ տեղերը 8,5 միավորով կիսեցին Հիկարու Նակամուրան, Իան Նեպոմնյաշկին ու Ֆաբիանու Կարուանան: Հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշը ընթացիկ տարում չեմպիոնական մրցախաղ կանցկացնի Չինաստանից աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենի հետ:
Կարդալ ավելին »Բժշկական մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար իրականացվում են պետական պատվերի շրջանակում։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այդ ծառայություններն են՝ Սրտի անհետաձգելի վիրահատություններ (Stentforlife) Գլխուղեղի սուր իշեմիկ և ենթասուրիշեմիկ կաթվածների բուժում Տուբերկուլոզի բուժում Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բուժում Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժում Emergency ծառայություններ Հեմոդիալիզի ծառայություններ Ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական ու ճառագայթային բուժում Պալիատիվ բուժօգնություն Ծննդօգնություն Մինչև 18 տարեկանների բուժօգնություն ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 137 հանցագործություն. գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 18-19-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խուլիգանության՝ 5, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի ...
Կարդալ ավելին »