Author Archives: admin

Կեղծիքներ՝ SMS հաղորդագրությամբ․ Մարտիրոսյանը զգուշացնում է

Այս պահին զանգվածային տարածվող երկու բան կա․ երկուսն էլ նոր չեն, մեղմ ասած, զուտ մի փոքր տեքստն է փոխվել: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ ու ծանուցումներ «Հայփոստ»-ից, որը ներկայացվում է որպես «աշխատանքի թույն առաջարկ»:

Կարդալ ավելին »

Ասիան ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ

Ասիայում տաքացումն ավելի արագ է տեղի ունենում, քան աշխարհում, և 2023 թ. այն մոլորակի մյուս տարածաշրջաններից ամենաշատն է տուժել կլիմայի և եղանակի հետ կապված բնական աղետներից: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում։ «Կլիմայական վիճակն Ասիայում 2023 թվականին» ուսումնասիրության հեղինակներն արձանագրել են «կլիմայի  հիմնական ցուցանիշների փոփոխության տեմպերի արագացում, ինչպիսիք են միջին ջերմաստիճանը, տեղումների քանակը, սառցադաշտերի նահանջը և ծովի մակարդակի ...

Կարդալ ավելին »

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա ...

Կարդալ ավելին »

Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: Ընթերցողներին ենք ներկայացնում բոլոր տիտղոսները, որոնք Հենրիխ Մխիթարյանը նվաճել է կարիերայի ընթացքում: Հայաստանի առաջնությունում Մխիթարյանը «Փյունիկ»-ի կազմում դարձել է Հայաստանի 5-ակի չեմպիոն, եռակի սուպերգավաթակիր և մեկ անգամ էլ նվաճել է երկրի գավաթը: Ուկրաինայում հայ ֆուտբոլիստը «Շախտյոր»-ի հետ նվաճել է 7 տիտղոս. նա դարձել է Ուկրաինայի եռակի ...

Կարդալ ավելին »

Ոգեկոչման արարողություն` Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ

Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։  Արարողությանը ելույթներով հանդես են եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Դեսպան Բիյագովն իր ելույթում վերստին ընդգծել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը՝ ...

Կարդալ ավելին »

Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Դեսպանություն են այցելել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի Եվրոպա և Եվրասիա խմբի ուսանողները և հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններն ու զարգացման միտումները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, խոսել Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։

Կարդալ ավելին »

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 23-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը:

Կարդալ ավելին »

Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը շաբաթների հարց է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Իրանի համար «շաբաթների, այլ ոչ թե ամիսների» հարց է բավարար քանակությամբ հարստացված ուրան ունենալը ատոմային ռումբ ստեղծելու համար: Deutsche Welle-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավելել է, որ թեև ուրանի հարստացման մակարդակը, որն Իրանում գրեթե հասցվել է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակի, մտահոգություններ է առաջացնում, այնուամենայնիվ, չի կարելի ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության ու գույքը հափշտակելու կամ վնասելու՝ 6-ական, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարանի տարածած հաղորդագրությունից: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև ...

Կարդալ ավելին »
ajax-loader