Author Archives: admin

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 30-04-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 38386.09 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 5116.17 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 15983.08 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 30-04-24

NYMEX բորսայի ապրիլի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.04%-ով և կազմել 2340.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 27.23 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.24%-ով և կազմել 958.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 201 հանցագործություն. գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-ից 29-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 201 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, ֆիզիկական ներգործության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, խուլիգանության՝ 9, հոգեկան ...

Կարդալ ավելին »

Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի: Այն կգործի շաբաթ-կիրակի և տոնական օրերին: Այդ մասին հայտնեցին  ապրիլի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ՝ նշելով, որ չվացուցակը հասանելի կլինի Կենդանաբանական այգու կայքէջում: Օրվա առաջին ավտոբուսը կշարժվի 11:00-ին «Երիտասարդական» մետրոյի դիմաց գտնվող կանգառից: Նշվեց նաև, որ Կենդանաբանական այգու տարածքի հաշվին այգին ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները շարունակվում են: Առաջիկայում այգին կներկայանա ...

Կարդալ ավելին »

Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր», «Գորիս» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների ծառայողները՝ վարչական անձնակազմի հետ համատեղ, սույն թվականի ապրիլի 27-ին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված գարնանային համապետական ծառատունկին։ Ծառատնկումներ են իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություններում։

Կարդալ ավելին »

Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ֆրանսիական հարաբերությունների ու Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ»,- ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը մտահոգված է ՄՔԴ-ի կողմից երկրի ղեկավարների նկատմամբ ձերբակալման հնարավոր հրամանների առնչությամբ․ Reuters

Իսրայելը մտահոգություն է հայտնել այն տեղեկությունների առնչությամբ, որ Միջազգային քրեական դատարանը կարող է երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու հրաման տալ՝ կապված Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների հետ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ ՄՔԴ-ն, որը կարող է անձանց մեղադրել ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մեջ, հետաքննում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հոկտեմբերի 7-ի հարձակումն Իսրայելի վրա, որի հետևանքով 1200 ...

Կարդալ ավելին »

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 362-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով և հասել է 362-ի: Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ 292 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։ Վարակվածներից 205-ը երեխաներ են, 157-ը` մեծահասակներ։

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap

Հյուսիսային Կորեան ականներ է տեղադրել միջկորեական ճանապարհին՝ ապառազմականացված գոտու տարածքում, որը բաժանում է երկու Կորեաները։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական ռազմական գերատեսչությունում իր աղբյուրին: Ռազմական պաշտոնյան հայտնել է, որ հարավկորեացի զինվորականները հյուսիսկորեացիների կողմից ապառազմականացված գոտում՝ Չհորվոնի շրջանի գրունտային ճանապարհին, ականների տեղադրում են նկատել անցյալ տարեվերջին։ Անցյալ տարվա վերջից ԿԺԴՀ-ն ականներ է տեղադրել երկու Կորեաների միջև ընկած բոլոր ճանապարհներին։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader