Author Archives: admin

Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով

Առնվազն 6 մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել Աֆղանստանի արևմտյան Հերաթի նահանգում մզկիթի վրա հարձակման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է աֆղաստանյան Pajhwok գործակալությունը։ Հարձակումն իրականացրել է հրաձգային զենքով զինված մի տղամարդ։ Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության խոսնակի՝ տղամարդը կրակ է բացել հավատացյալների վրա, որոնք Գոզարայի շրջանում մասնակցում էին երեկոյան աղոթքի։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Կարդալ ավելին »

Ֆրանսիայի նվիրած գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրեց ռազմավարական կարևորության կառույցների

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվել են չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար։  Այդ մասին հայտնում են ՀԲԸՄ-ից՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ...

Կարդալ ավելին »

Մայր ու որդի ծանոթ-բարեկամների անուններով առցանց վարկեր են ձևակերպել ու հափշտակել այդ գումարները

Արմավիրի մարզի 52-ամյա բնակչուհին, ներգրավելով իր 29-ամյա որդուն, 2019-2020թթ. ընթացքում իրենց ծանոթներից և բարեկամներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: ՔԿ-ից հայտնում են, որ մայր ու որդի, չարաշահելով իրենց առանձին ծանոթների, բարեկամների, գործընկերների վստահությունը, տարբեր պատճառաբանություններով ու պատրվակներով նրանցից ստացել են անձնագրային, բանկային քարտի տվյալները և առանց նրանց գիտության և համաձայնության օգտագործելով դրանք՝ մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում նրանց ...

Կարդալ ավելին »

Թվային տեխնոլոգիաները՝ հայ-արաբական հետաքրքրությունների շրջանակում

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին ...

Կարդալ ավելին »

Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի ...

Կարդալ ավելին »

Նոր համակարգով 20 534 ֆիզանձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցվճար. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց արդեն վերադարձվում են ինքնաշխատ եղանակով: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է առցանց եղանակով։ Արդյունքում՝ հաշվեհամարի բացակայության պատճառով նախկինում չվերադարձված 20 534 ֆիզիկական ...

Կարդալ ավելին »

Պարը՝ ազգային ինքնության խտացում. պարարվեստի ներկայացուցիչները՝ մասնագիտական տոնը

 «Պարողների օրը` պարողների համար». այս խորագրով համերգով պարարվեստի ներկայացուցիչները տոնեցին Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ը՝ գնահատելով միմյանց կատարած աշխատանքը, բարձրաձայնելով պարի՝ որպես ազգային դիմագծի կերտման ու պահպանման դերը: Երեկոյին, որը տեղի ունեցավ Երևանի օպերային թատրոնում, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը կատարեց հայկական և միջազգային պարեղանակներ՝ հիացնելով անգամ արտասահմանյան հայտնի ստեղծագործությունները հայկական մոտիվներով ներկայացնելու փայլուն կարողությամբ: Նրանց հետ հանդես եկան սիրված ...

Կարդալ ավելին »

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում գերմանական «Բավարիա»-ն տանը կհյուրընկալի Մադրիդի «Ռեալ»-ին: Թիմերի հանդիպումներում 12 անգամ հաղթել է «Ռեալ»-ը, 11 անգամ` «Բավարիա»-ն: 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Կարդալ ավելին »

Մրցույթ. ուսուցչի ատեստավորման համար ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունները և դասընթացները երաշխավորելու և համապատասխան ցանկում ընդգրկելու նպատակով: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթի շրջանակում իրականացվում է հանրակրթական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների ընտրություն՝ սահմանված կարգի համաձայն: Ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 30-04-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 18118.32 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 8065.15 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 8147.03 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1186.79 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader