Author Archives: admin

ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

«Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում»-ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատա նքի միջազգային օրվա կապակցությամբ: Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ևս մեկ արդյունավետ աշխատանքային տարվա, բարդությունների համատեղ հաղթահարման, համագործակցության և ձեռքբերումների համար։ ԶՊՄԿ-ի ...

Կարդալ ավելին »

Միայն ամենօրյա քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքով կարող ենք նպաստել երկրի առաջընթացին․ ՀՀՄՄ նախագահ Վարդան Ջհանյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Պատմականորեն և ավանդաբար այս տոնը նշվում է որպես մարդու աշխատանքի նկատմամբ  գնահատանքի տոն։  Մեր երկրում աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ միշտ եղել է առանձնահատուկ հարգանք ու մեծ վստահություն։ Այս օրը  նրանց տոնն է,  ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին, բարգավաճմանը և տնտեսության զարգացմանը։ Մեծ գնահատանքի են ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն մրցույթ է հայտարարել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն, ներդրման չափը՝ 210 մլն ԱՄՆ դոլար

Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր, որով նախատեսվում է ներդրման 210 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Այսօր ստորագրվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 86 հանցանք. գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-ից 30-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի բացառել TikTok սոցիալական հարթակի արգելափակման հնարավորությունը Եվրամիության տարածքում։ Այդ մասին տեղեկանում է POLITICO պարբերականից: «Դա բացառված չէ»,- ասել է նա Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում կայացած բանավեճի ժամանակ: Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը դարձել է «աշխարհում առաջին կազմակերպությունը, որն արգելել է TikTok-ը կորպորատիվ հեռախոսներում»։ «Մենք հստակ գիտենք, թե ինչ սպառնալիք է ներկայացնում TikTok-ը»,- հավելել ...

Կարդալ ավելին »

Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2024 թ. մայիսի 2-ին կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների: Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, նշելով, որ միջոցառումը, որ կազմակերպվում է Եվրոպա Նոստրայի փոխնախագահի Հայաստան այցի առիթով, տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան հայտարարեցին 2023 թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակներիհաղթողների անունները՝ ոլորտի եվրոպական ամենահեղինակավոր մրցանակներով պարգևատրելով 21 երկրներից 30 բացառիկ աշխատանքներ: «Հետազոտություն» անվանակարգում Եվրոպական ...

Կարդալ ավելին »

Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա

Ապրիլի 30-ին մի քանի մարդ վիրավորվել է թրով զինված տղամարդու հարձակման հետեւանքով։ Նրան ձերբակալել են, նշվել է ոստիկանության X (նախկին Twitter, փակված է ՌԴ-ում) սոցցանցի հաղորդագրությունում։ «Ոստիկանությունը եւ այլ ծառայությունները գտնվում են Էնոյում՝ արեւելյան Լոնդոնում, կապված լուրջ միջադեպի հետ, որի ընթացքում ձերբակալվել է թրով տղամարդը»,- նշվել է հաղորդման մեջ։ Նախնական տվյալներով՝ տուժածների մեջ կան երկու ոստիկաններ։ Տուժածների վիճակի մասին տեղեկություն ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ․ ինչպես հայտարարագրման հարթակի միջոցով ստանալ հարկ վճարողի հաշվառման համար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է եկամուտների հայտարարագրման վերաբերյալ Հաճախ տրվող մի շարք հարցերի պատասխանները։ Արդյո՞ք հնարավոր է հայտարարագրման հարթակ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի մուտքանուն և գաղտնաբառով Հայտարարագրման համակարգը նոր համակարգ է և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգի մուտքանուն և գաղտնաբառով հնարավոր չէ մուտք գործել։ Համակարգ մուտք գործելու քայլերը կարող եք գտնել այստեղ: Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման ...

Կարդալ ավելին »

Չեռնոգորիայում մտցվում է 7-ժամյա աշխատանքային օր

Չեռնոգորիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Նայդա Նիշիչը հայտարարել է երկրում յոթժամյա աշխատանքային օր մտցնելու պլանների մասին։ Այս մասին նա ասել է Չեռնոգորիայի RTCG հանրային հեռարձակողի հարցազրույցում։ Հարցին, թե ծրագրվում է արդյոք  երկրում աշխատանքային օրվա կրճատում, Նիշիչը պատասխանել է. «Այն, ինչը վարչապետ Միլոյկո Սպաիչը հայտարարել է ընտրարշավի ժամանակ, տեղի կունենա այս տարի»։ Չեռնոգորիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարը հայտնել է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader