Author Archives: admin

Նավթի գները նվազել են. 02-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.05%-ով և կազմել 79.45 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 83.92 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 02-05-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.49%-ով և կազմել 2328.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.56%-ով և կազմել 26.82 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.38%-ով և կազմել 967.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 02-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 37903.29 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 5018.39 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 15605.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 02-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 17932.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7984.93 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 8121.24 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1177.42 կետ:

Կարդալ ավելին »

Պատգամավորի օգնականը կալանավորվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի ...

Կարդալ ավելին »

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները՝ ԲԸՏՄ-ում

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ ֆակուլտետի ուսանողների մասնագիտական պրակտիկայի ընթացքից և նշել․ «Լավագույն գործընկերների հետ արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպում ենք Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ-ի ուսանողների մասնագիտական պրակտիկաները»:

Կարդալ ավելին »

Թունիսը՝ լուսանկարներում․ երբ տեսնելն ավելին է, քան լսելը

Թունիսը հյուսիսաֆրիկյան պետություն է՝ Ալժիրի և Լիբիայի հարևանությամբ, 163, 6 հզ կմ² տարածքով, որի ափերը ողողում է Միջերկրական ծովը, և մաս է կազմում Սահարայի անապատին։ Աֆրիկա մայրացամաքի այդ հատվածի համար ոչ այնքան մեծ այս երկիրն աներևակայելի գեղեցկություն և բազմազանություն ունի, համեմատաբար մատչելի ու գերադասելի ուղղություն է Հայաստանից հանգստի մեկնողների համար։ Ներկայացնում ենք «Անռիվա» տուրօպերատորի հետ անցկացրած մեդիատուրը՝ ֆոտոշարքով․ ինչպես ասում ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն կազմակերպում է «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոց

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը «Սյունիք» TV-ի եթերում մանրամասներ է ներկայացնում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվելիք «Պատանի երկրաբաններ» ամառային դպրոցի և ուսումնական պրակտիկայի վերաբերյալ։ Ամբողջական հարցազրույցը `դիտելու համար անցեք հղումով` ստորև․

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների բեռնման, նշանակման վայր տեղափոխման, բեռնաթափման, ինչպես նաև այդ աշխատանքների ապահովման համար մրցույթ։ Կապալառուն պետք է ապահովի 5 մլն տոննա ծավալով պայթեցված ժայռային ապարների բեռնումը և տեղափոխումը 6,25 կմ միջին հեռավորության վրա: Կապալառուն աշխատանքների կատարման ընթացքում պետք է ապահովի տեխնիկական անվտանգության, հակահրդեհային և աշխատանքի անվտանգության կանոնները, շրջակա միջավայրի պահպանմանն ...

Կարդալ ավելին »

Շնորհակալություն անցած բարդությունների համատեղ հաղթահարման և նոր ձեռքբերումների համար. Թեղուտ ՓԲԸ տնօրինության ուղերձը

«Թեղուտ» ՓԲ Ընկերության սիրելի աշխատակիցներ, Շնորհավորում ենք Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Մաղթում ենք խաղաղ, ստեղծագործ, բեղմնավոր աշխատանք` հանուն մեր ընդհանուր գաղափարի և նպատակի։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ անցած բարդությունների համատեղ հաղթահարման և նոր ձեռքբերումների համար: Վստահ ենք, որ ձեր աշխատասիրության և ջանքերի շնորհիվ դեռ երկար տարիներ շարունակելու ենք մեր զարգացման և վերընթացի ուղին, դրանով իսկ նպաստելով ...

Կարդալ ավելին »
ajax-loader