Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 6-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.58%-ով և կազմել 24,920,106.83 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.58%-ով և կազմել 64,339.84 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.38%-ով և կազմել 3,186.17 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.049521009 (+0.79%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 0.28%-ով և կազմել 474.16 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դրամի փոխարժեքն այսօր. 06-05-24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 6-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 413.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 421.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.16 դրամ (-0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.28 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան
Առատ տեղումների հետևանքով Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն ու անձրևընդունիչ հորերն ամբողջությամբ հանձնված են «Վեոլիա ջուր» ...
Կարդալ ավելին »«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի տարածքում, «Տելեգրամ» հավելվածի միջոցով, թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Ոստիկանության աշխատակիցները Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում նկատել են կայանված «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա և դրա մոտ կանգնած երկու երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին եղել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ։ ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հանդես կգա մամուլի ասուլիսով: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ ասուլիսը կմեկնարկի ժամը 12:00-ին:
Կարդալ ավելին »Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Այդ մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ընդգծելով, որ նախնական տվյալներով՝ զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չի հայտնում:
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին՝ Ալմաթիում
Նախապես ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան): Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշեր
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում մայիսի 13-ից կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մետրոպոլիտենը: «Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մինչ այս Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները սկսվում էին 07:30-ին, ավարտվում՝ 23:00-ին:
Կարդալ ավելին »Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 5-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում ...
Կարդալ ավելին »Ժամանակն է ՀՀ-ում լիթիումի պաշարների ուսումնասիրություն սկսել․ Հայկ Ակարմազյան
Լիթիումը հանդիպում է ապարներում, հանքային տաք ջրերում ու աղի լճերում: Արդյոք մեր երկրում կա՞ն լիթիումի պաշարներ ու կորզման հնարավորություններ: Թեմայի շուրջ Պոլիտեխնիկում աշխատաժողով է եղել, մեկ հարկի տակ են հավաքվել երկրի ընդերքն ուսումնասիրողներն ու հանքարդյունաբերողները: Որպեսզի Հայաստանում առկա պոտենցիալը լիարժեք բացահայտվի, ՀԱՊՀ մասնագետներն առաջարկում են ջրային պաշարներում համալիր ուսումնաիրություններ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »