Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է չեղարկել COVID-19-ի դեմ Oxford-ի համալսարանի հետ համատեղ մշակած իր պատվաստանյութի վաճառքի և օգտագործման թույլտվությունները ամբողջ աշխարհում՝ դրա պատճառած հազվադեպ և վտանգավոր կողմնակի ազդեցության զոհերի հետ իրավական պայքարի ֆոնին: Այդ մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։ Ընկերության կողմից մարտի 5-ին կայացրած որոշման համաձայն՝ մայիսի 7-ից Vaxzevria վեկտորային պատվաստանյութն այլևս չի կարող օգտագործվել Եվրամիությունում։ Առաջիկա ամիսներին դեղամիջոցը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը
Սիրված հերոսը մանուկների համար դարձել է էլ ավելի պատկերվոր, գունազարդ, հետաքրքիր ու ժամանակակից լուծումներով. Նկարիչների Միության դահլիճում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» պատկերապատման (կոմիքսի) շնորհանդեսը: «Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է: Այն նախաձեռնել են հաղորդավար Գոհար Գասպարյանը, որը նաեւ նախագծի տնօրենն է, ու իրավաբան, նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը («ԹԻՎ 405»)։ Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան ...
Կարդալ ավելին »17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17–ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ մայիսի 3–ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ...
Կարդալ ավելին »Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։ Դեսպանը նախարարին է ...
Կարդալ ավելին »Կապահովվի ՏՏ ոլորտի պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար հատկացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այն կուղղվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ապահովմանը: 2024 թ. ըստ նախնական հաշվարկների՝ նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 55 կազմակերպությունների 5,000,000.0 հազար դրամի չափով, իսկ 2025 թ.՝ 2,000,000.0 հազար դրամի չափով, որի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվել է 2025-2027թթ. ՄԺԾԾ հայտ: Արդյունքում՝ ...
Կարդալ ավելին »Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Իսպանիայի մշակույթի նախարարի և գիտական ...
Կարդալ ավելին »Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» ջրատարի վթարը վերացնելու համար
«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի (Կորեայի ձոր) վթարման պատճառների և դրանց վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների իրականացման հրատապությամբ պայմանավորված՝ գործադիրն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ մայրուղային ջրատարը վթարվել է մարտի 10-ին և բնական, որոշ չափով նաև արհեստական ներգործության արդյունքում առաջացել են Հրազդան գետի թաց գոտիների սողանքներ, ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են հողածածկույթի, քարաբեկորների և ժայռաբեկորների ...
Կարդալ ավելին »Կապանում «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն կհիմնվի. գործադիրն անշարժ գույք նվիրեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի Տանձու լենջ թաղամաս 3 ճամբար հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (COAF): Հիմնադրամը ծրագրի համաձայն նախատեսում է վերոնշյալ հասցեում գտնվող նվիրաբերված գույքը վերակառուցել և հիմնել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն, որի արդյունքում կստեղծվեն հասարակական նշանակության կառույցներ, որոնք կծառայեն համայնքում կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) ...
Կարդալ ավելին »Կառավարությունն ընդունեց «ՀԷՑ»-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը զսպող որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում ընդունել է որոշում, որով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների հաշվարկներում ներառված և փաստացի չծախսված՝ ՀՀ կառավարությունից և (կամ) ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման գումարներից 2,453.47 միլիոն դրամը փոխանցվում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին` ցածր սակագնի պայմաններում մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով: Արդյունքում՝ հնարավոր է զսպել ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել
Ավելի քան 600 բեռնատարներ մայիսի 8-ի դրությամբ հերթում կանգնած են ռուսական կողմից ՌԴ-ի և Վրաստանի սահմանը հատելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության մամուլի ծառայությունում։ «Ավտոկայանատեղիում գտնվում է 260 միավոր մեծ բեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 355 բեռնատար, որոնք սպասում են «Վերին Լարս» հսկիչ անցակետով Վրաստանի կողմ անցնելուն», – ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել ...
Կարդալ ավելին »