Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին։ Նախարարության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Թրամփը ֆինանսական կեղծիքների գործով դատավարությունն անվանել է Բայդենի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործնական փաստաթղթերի կեղծման գործին իր մասնակցությամբ դատավարությունն անվանել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հարձակումն իր և ամբողջ երկրի վրա։ «Ջո Բայդենի ոգեշնչված դատավարությունը հարձակում է նրա քաղաքական հակառակորդի և ամբողջ Ամերիկայի վրա», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում: Նա նշել է, որ այս գործընթացին, որն, ըստ նրա, վարում է կոռումպացված դատավորը, «հետևում ...
Կարդալ ավելին »Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցության հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Նախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, այդ համատեքստում ընդգծել անդրսևծովյան օպտիկամանրաթելային ...
Կարդալ ավելին »Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են GAZel (վարորդ՝ Դ. Բ. ծնված 1967թ.) և VAZ մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 10-05-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.42%-ով և կազմել 79.80 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.46%-ով և կազմել 84.36 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 10-05-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.75%-ով և կազմել 2359.90 դոլար, արծաթի գինն աճել է 3.21%-ով և կազմել 28.60 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.32%-ով և կազմել 994.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 10-05-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 39387.76 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 5214.08 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 16346.26 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 10-05-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 18686.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 8187.65 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 8381.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1176.30 կետ:
Կարդալ ավելին »Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:
Կարդալ ավելին »«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Այդ մասին տեղեկանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից: Աշխարհում մարդասիրական կարիքների համար ֆինանսավորման անհրաժեշտության աճի համատեքստում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւը կուղղվի համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատների աջակցությանը: Դենիս Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 ...
Կարդալ ավելին »