Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.42%-ով և կազմել 79.80 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.46%-ով և կազմել 84.36 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 10-05-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.75%-ով և կազմել 2359.90 դոլար, արծաթի գինն աճել է 3.21%-ով և կազմել 28.60 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.32%-ով և կազմել 994.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 10-05-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 39387.76 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 5214.08 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 16346.26 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 10-05-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 18686.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 8187.65 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 8381.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1176.30 կետ:
Կարդալ ավելին »Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:
Կարդալ ավելին »«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Այդ մասին տեղեկանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից: Աշխարհում մարդասիրական կարիքների համար ֆինանսավորման անհրաժեշտության աճի համատեքստում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւը կուղղվի համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատների աջակցությանը: Դենիս Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 ...
Կարդալ ավելին »Դուբայի շախմատային միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները
Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները: Masters մրցաշարի 6-րդ տուրում միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը, հաղթանակ տոնեց Հովիկ Հայրապետյանը: Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 4 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ու Էրիկ Գասպարյանն ունեն 3,5 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին ...
Կարդալ ավելին »Վարդենյաց լեռնանցքը ժամանակավորապես փակ է լինելու
Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 22+800-կմ25+800 (Վարդենյաց լեռնանցք) հատվածում հիմնանորոգման շրջանակներում մայիսի 11-ին ժամը 12։00-18։00-ն կատարվելու են քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, տեղեկացնելով, որ նշված աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը փակ է լինելու։
Կարդալ ավելին »«Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվան» անցավ մրցույթի եզրափակիչ փուլ
«Լադանիվա» խումբը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, հաղթահարեց երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 9-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը: Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան մրցույթի հիմնադիր երկրներից ...
Կարդալ ավելին »«Այս համերգից հետո ոչ ոք չի լինի առաջվանը»․ Միխայիլ Կազինիկն առաջին ահգամ հանդես կգա Երևանում
«Այս համերգից հետո ոչ չի լինի առաջվանը»․ 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը` Հայաստանում։ Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում՝՝ հանդիսատեսին ընդամենը երկու օր ընկղմելով երաժշտության, պոեզիայի, գրականության, փիլիսոփայության և արվեստի աշխարհ: Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործության ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու և դիտողին դրանք բացահայտելու ունակության շնորհիվ։ Նա ...
Կարդալ ավելին »