ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 13-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 387.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 414.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 422.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.16 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.20 դրամ (-0.10 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 387.00 դրամ (+0.00 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել ...
Կարդալ ավելին »Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատող երիտասարդը ընկել է մեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ ...
Կարդալ ավելին »Brent տեսակի նավթն էժանացել է
Երկուշաբթի առավոտյան նավթի գնանշումներն ընկնում են համաշխարհային պահանջարկի հետ կապված մտավախությունների պատճառով։Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,27 դոլարով (0,33 տոկոս)՝ մեկ բարելը 82,52 դոլար։ Մայիսի 10-ին Brent-ն էժանացել էր 1,09 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 82,79 դոլար։ WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,21 դոլարով (0,27 տոկոս)՝ մեկ բարելը 78,05 ...
Կարդալ ավելին »Երևանում գործարկվել է GIS հարթակը. այն ավելի հասանելի կդարձնի մատուցվող ծառայությունները
Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կառավարելի կդառնան էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով: Հարթակն արդեն գործարկվել է։ Սյդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ նշելով, որ այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները: Սարգիս Մանուկյանը նշեց, որ GIS աշխարհագրական ...
Կարդալ ավելին »Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Ինդոնեզիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի: Այդ մասին տեղեկանում ենք France24 պարբերականից։ Սումատրա կղզում, որտեղ տեղի են ունեցել մասշտաբային հեղեղումներ, առնվազն 17 մարդ անհետ կորած է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մի քանի ժամ շարունակվող հորդառատ անձրևների պատճառով Սումատրա կղզու ակտիվ հրաբուխներից մեկից նաև հրաբխային ապարներ են գլորվել ներքև։ Վնասվել են տներ, կամուրջներ և մզկիթներ, ...
Կարդալ ավելին »ԱԺ հանձնաժողովը կողմ քվեարկեց դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք ՎԶԵԲ ընդլայնման մասին օրենքի նախագծին
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մայիսի 13-ին կայացած նիստում կողմ քվեարկեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածում փոփոխություն կատարելուն՝ բանկի գործունեության աշխարհագրական շրջանի սահմանափակ և աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք թիվ 259 բանաձևը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Հարցը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը: Նա նշեց, ...
Կարդալ ավելին »Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել աղմկահարույց օրինագծին
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Կանոնակարգի համաձայն՝ երրորդ ընթերցմամբ օրինագծում նախատեսվում էին խմբագրական փոփոխություններ։ Ոչ ոք խմբագրական բնույթի դիտողություններ չի ունեցել, և նախագիծը երրորդ ընթերցման համար ուղարկվել է լիագումար նիստի քննարկման։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդները հերթական հանրահավաքն են անցկացնում մայիսի ...
Կարդալ ավելին »ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնախնդիրներին
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ընթանում է «Հետադարձ հայացք գցելով և շարժվելով առաջ. ԵՄ-ն և ժողովրդավարության աջակցությունը մասնատված և խնդրահարույց հարևանությունում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ Հորիզոն Եվրոպա «ԵՄ ժողովրդավարության աջակցության վերակարգավորումը․ դեպի կայուն ժողովրդավարություն Արևելյան հարևանությունում» (REDEMOS) ծրագրի շրջանակում։ Միջոցառման օրակարգում է Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնահարցերի քննարկումը։ Գիտաժողովի մասնակից փորձագետները ...
Կարդալ ավելին »Եղվարդի խճուղում մեքենան դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Մայիսի 12-ին` ժամը 23:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Լ, ծնված ...
Կարդալ ավելին »