Վրաստանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը լուրջ խոչընդոտ կդառնա երկրի՝ ԵՄ ընդունման ճանապարհին։ Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում։ «ԵՄ անդամ երկրները շատ հստակ են ասել, որ եթե այս օրենքն ընդունվի, այն լուրջ խնդիր կդառնա Վրաստանի եվրոպական հեռանկարի համար», – Ստանոյի խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը։ Նա հավելել է, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։ Այդ մասին վարչապետը հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին։ Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը ...
Կարդալ ավելին »Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Պատգամավորների միջև ծեծկռտուքն ընդհատել է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ պատգամավորները քաղաքական հայտարարություններ են անում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի ընդունման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների և ընդդիմության միջև։ Առաջինը վեճն սկսել է իշխող կուսակցության պատգամավոր Դիտո Սամխարաձեն, որը նախ իր դիտողություններն է բացականչել «Ազգային ...
Կարդալ ավելին »Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այդ մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը: Նա իր ելույթում ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական ...
Կարդալ ավելին »Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը
Երևանի Սայաթ-Նովայի պողոտա 4 հասցեին հարող տարածքում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի արձանը: Այս մասով որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին ներկայացրեց Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: «Հաշվի առնելով այն, որ 2024-ին լրանում է անվանի արվեստագետի ծննդյան 100-ամյակը, նախարարությունն առաջարկում է Հ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում տեղադրել Երվանդ Մանարյանի ...
Կարդալ ավելին »Մարտունիում սուբվենցիոն 14 ծրագիր է իրականացվել
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021-2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս, Գետափնյա-2 փողոցների երթևեկելի մասերը, բազմաբնակարան 5 շենքի տանիք, սալիկապատվել Սայաթ-Նովա, Գևորգ Զիրոյան, Հեռուստաաշտարակի, Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս փողոցների մայթերը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները, կառուցվել արտաքին լուսավորության ցանց, ոռոգման և ջրահեռացման համակարգ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գույք։ Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ...
Կարդալ ավելին »Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով
Երևանի կենդանաբանական այգին այս տարի համալրվել է սպիտակագլուխ անգղի 2 ձագով։ Այս մասին հայտնում են կենդանաբանական այգուց՝ ավելացնելով, որ դա մեծ հաջողություն է, քանի որ սպիտակագլուխ անգղը գրանցված է Կարմիր գրքում։ Ի դեպ՝ առաջիկայում սպասվում է երրորդ սպիտակագլուխ անգղի ծնունդը։
Կարդալ ավելին »Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում մայիսի 13-ին փոշու փոթորիկի ժամանակ մետաղե գովազդային վահանակի ընկնելու հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, շուրջ 80 մարդ վիրավորվել է։ BBC-ն հաղորդում է, որ 70մ-50մ չափերի վահանակն, ըստ ոստիկանության, ընկել է շենքերի և ավտոլցակայանի վրա։ Արտակարգ ծառայությունները հաղորդել են, որ մի քանի մարդ դեռ գտնվում է վահանակի տակ․ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Մենք մոտ 80 ...
Կարդալ ավելին »Երևանում 2-ամյա տղան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին և ընկել դուրս
Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, հաղորդում է Shamshyan.com-ը: Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, որը նշված հասցեում բարձրությունից ...
Կարդալ ավելին »Գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն Հայանիստում, Կապանում, Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հայանիստ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն՝Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2, 6, 8, 10 բազմաբնակարան շենքերի, Երկաթուղայինների փողոցի թիվ 1, 1ա, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու ...
Կարդալ ավելին »