Գիտությունն ու արվեստը փառաբանող ամենայուրատեսակ STARMUS VII փառատոնն արդեն պատմություն է։ Մայիսի 12-17-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հազարավոր մարդիկ հնարավորություն ստացան լսելու ամենաառաջատար գիտնականների, այդ թվում` Նոբելյան 9 մրցանակակիրների, ինչպես նաև աստրոնավտների ելույթները։ Թեպետ արդեն յոթերորդ անգամ կազմակերպվող STARMUS-ի թեման այս անգամ Երկիր մոլորակն էր, սակայն ելույթները կենտրոնանում էին նաև արհեստական բանականության ու գիտության մեջ դրա կարևորության, Տիեզերքի ուսումնասիրման և տիեզերագնացության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԿԳՄՍՆ-ն կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում հունիսի 1-ին՝ ժամը 10:00 ...
Կարդալ ավելին »Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Կոտայքի մարզի Արզական բնակավայրում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ «Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն` էժանացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 22-ին, կազմել է 388.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.88 դրամ (նվազել է 1.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.24 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...
Կարդալ ավելին »Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Սլովենիայի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Պետրակովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին` ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ – «Նոա»Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»ՊաշտպաններՎարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»Սերգեյ Մուրադյան – «Նոա»Էդգար Գրիգորյան – ...
Կարդալ ավելին »Իրանի հանգուցյալ նախագահը զգայուն էր Հայաստանի սահմանային խնդիրների նկատմամբ, և պետք է շարունակենք հաշվի առնել դա․ Ալի Խամենեի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսին շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ «Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և պետք է ...
Կարդալ ավելին »ԱԽ քարտուղարը Դոհայում ելույթի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 22-ին Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով ելույթ է ունեցել: Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ...
Կարդալ ավելին »Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքերն ուղղորդված են. քաղաքապետարան
Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից, ըստ էության, արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այդ մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ ընդգծելով, որ առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված գործողություններն ուղղորդված են: «Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է՝ իրականացվում են համակարգային բարեփոխումներ, ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 46 անշարժ գույք. 2 շարժական գույք. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. 213 մլն 870 հազար ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին: Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու ...
Կարդալ ավելին »