Author Archives: admin

Երևանն Ազնավուր էր լսում. շանսոնյեի 100-ամյա հոբելյանը նշվեց բացօթյա համերգով

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանը Երևանը տոնեց գեղեցիկ համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ մայիսի 22-ին Կասկադում (Գաֆէսճեան քանդակների պարտեզ): «Երևանն Ազնավուր է լսում» խորագրով երեկոյին Գոռ Սուջյանի, Էրիկ Կարապետյանի, Սյուզաննա Մելքոնյանի և Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ հնչեցին Ազնավուրի սիրված ստեղծագործությունները, որ պատմում են սիրո, հուսալքության, կանանց նկատմամբ մեծ ակնածանքի և մարդկային այլ զգացմունքների մասին: Արտիստները ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կպարզեցնի պետգնումների նկատմամբ ՀԿ-ների և լրագրողների կողմից հսկողություն իրականացնելու պայմանները

Կառավարությունն առաջարկում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքով ավելի քան երկու տարի է՝ նախատեսված է մի նորմ, որի համաձայն հասարակական կազմակերպությունները, հետաքննող լրագրողները և մրցույթին մասնակցած, սակայն հաղթող չճանաչված կազմակերպությունները իրավունք ունեն վերահսկելու պայմանագրերի կատարման ընթացքը և ներկայացնել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ կառուցվում են նորերը․ վարչապետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում շրջանառվող խոսակցությունները դպրոցների փակվելու մասին։   Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում։ «Մարդկանց պետք է ասենք, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ գյուղերի համար կառուցվում են նոր դպրոցներ, որոնք կունենան պատշաճ մարզադահլիճ, մարզագույք, նորմալ շենքային պայմաններ և այլն։ Շատ վտանգավոր խոսույթ է, թե «մեր գյուղի դպրոցը ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 3 միլիարդ դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար

Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով գումար կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նախագծով նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով՝ արդյունքում քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցելով ...

Կարդալ ավելին »

Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել

 Փարիզի քաղաքապետարանը լեգենդար  շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով է անվանակոչել Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, որը քաղաքի պատմական կենտրոնում է՝ Ելիսեյան դաշտերում։ Այդ մասին հայտնում է BFMTV-ն:  Քաղաքային խորհուրդն այդ կերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին, որի երգերում առանձնահատուկ տեղ է գրավել Փարիզը։ Արտիստի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։ Ազնավուրի անունով ...

Կարդալ ավելին »

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում

Հայտնի է դարձել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը հյուրընկալող քաղաքը: Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Խաղը կանցկացվի «Պուշկաշ Արենա»-ում, որը տեղավորում է 67 հազարից ավել հանդիսական: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչը կընդունի Ստամբուլի «Բեշիկթաշ», իսկ 2026/27-ի եզրափակիչը՝ Ֆրանկֆուրտի համանուն մարզադաշտը:

Կարդալ ավելին »

Կառավարությունը նոր տերմինալ կկառուցի «Զվարթնոց» օդանավակայանում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոր տերմինալ կառուցելու շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքերը կառավարելու ուղղությամբ։ ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հոսքը սպասարկելու համար։ Համաձայն եմ, որ լավարկման անհրաժեշտություն կա և, անկեղծ ասած, մեր ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք: Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության  բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, ՀՀ է տեղափոխում մաքսային հսկողությունից ...

Կարդալ ավելին »

47 աստիճան․ սաստիկ շոգից Մեքսիկայում ավելի քան հարյուր կապիկ է սատկել

Բարձր ջերմաստիճանը Մեքսիկայում գրեթե 140 կռնչակապիկների անկման պատճառներից է դարձել։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը (AP)։ Գործակալությունը պարզաբանում է, որ մայիսի 16-ից ի վեր առնվազն 138 սատկած կապիկ է հայտնաբերվել Մեքսիկական ծոցի ափին գտնվող Տաբասկոյի նահանգում։ Կապիկներից մի քանիսին փրկել են տեղի բնակիչները, որոնք կենդանիներին տարել են անասնաբույժների մոտ։ Ինչպես AP-ին հայտնել է կենսաբան Խիլբերտո Պոսոն, կենդանիների անկումը դարձել է ...

Կարդալ ավելին »

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերության նկատմամբ

Չինաստանը սահմանափակիչ միջոցներ է մտցրել ամերիկյան ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից նմանատիպ պատժամիջոցների և Թայվանին ամերիկյան զենք վաճառելու: Այդ մասին հաղորդում է Global Times-ը: «Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան 12 ռազմարդյունաբերական ընկերությունների և 10 ղեկավարների դեմ՝ ի պատասխան Չինաստանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և Թայվանին զենք վաճառելու»,- ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում ...

Կարդալ ավելին »
ajax-loader