Author Archives: admin

Կենսաբազմազանության միջազգային օրը՝ «Խոր Վիրապ» արգելավայրում․ տեսանյութ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության շարունակական կորստի համաշխարհային խնդրին: Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը մայիսի 23-ին նախաձեռնել էր լրագրողների այց «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ տեղում ծանոթանալու միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը կնպաստի Սինգապուրի հետագա զարգացմանն ու առաջընթացին: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը։ Պատրաստակամ եմ համատեղ ջանքեր գործադրելու և՛ երկկողմ, և՛ ...

Կարդալ ավելին »

Ցանկացած ՀԿ կարող է հավատարմագրվել և վերահսկել դպրոցներ, ճանապարհների շինարարությունը. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք, հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 23-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.60%-ով և կազմել 26,952,602.26 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.64%-ով և կազմել 69,399.29 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.08%-ով և կազմել 3,761.09 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.054194928 (+0.79%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.06%-ով և կազմել 508.11 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 23-05-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 23-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 415.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 423.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.26 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.35 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 386.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419․ ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2024թ. ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419։ Այդ մասին տեղեկացնու է ՊԵԿ-ը։ Ներկայացված տվյալները գերազանցել են նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 37 269-ով կամ 5.2%-ով:

Կարդալ ավելին »

Խոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ, այդ թվում` 2 տարեկան աղջնակ

Մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արցախի Պողոտա-Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Բ-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Լևոն Բ-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 26-ամյա Գայանե Բ-ն, 2-ամյա Ռուզաննա Վ.-ն և 11-ամյա Ավետիս Վ.-ն մարմնական վնասվածքներով ...

Կարդալ ավելին »

Պետությանն է վերադարձվում Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները. դատախազ

Կառավարության նիստում, այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում ...

Կարդալ ավելին »

Գնալու ենք կիսավեր շենքերի հետևից, եթե ներդրում չկա, պետք է գույքը հետ վերցնենք. Փաշինյան

Այսօր բազմաթիվ գույքեր կան ժամանակին օտարված կամ մասնավորեցված, որոնք ուղղակի ոնց օտարվել են, տենց էլ նույն վիճակում մնացել են, ներդրում չի արվել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեկը ինչ-որ մի թվի սեփականաշնորհել է եւ մայրուղու երկայնքով կիսաավերակ շենքեր են: Բացի այ, որ պետք է արժեք ստեղծեր, չի ստեղծում, բա երկրի իմի՞ջը: Զբոսաշրջիկներ են ...

Կարդալ ավելին »

Սեւ և գունավոր մետաղների արտահանման արգելքը երկարաձգվեց մինչեւ 2025-ի հունվարի վերջ

Կառավարությունն իր հերթական նիստում որոշեց սեւ եւ գունավոր մետաղների արտահանման արգելքը, որի ժամկետն ավարտվում է այս տարվա հուլիսի 29-ին, երկարաձգել եւս 6 ամսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 30-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրեր չկան եւ հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես ...

Կարդալ ավելին »
ajax-loader