Author Archives: admin

Սուրբ պատարագ Անթիլիասի Մայրավանքում՝ Հայաստանի առաջին հանրապետության 106-ամյակի առթիվ

Մայիսի 26-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության 106-ամյակի առթիվ,  Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կմատուցվի Անմահ պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք, Հայաստանի դրոշի օրհնություն։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին պիտի պատարագէ ու քարոզէ՝ Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան։ Յաւարտ Ս. Պատարագին պիտի կատարուի հոգեհանգստեան կարգ՝ Սարդարապատի ճակատամարտին իրենց կեանքը զոհաբերած մեր քաջարի հերոսներու հոգիներուն համար: Ապա, ...

Կարդալ ավելին »

Գերմանիայի բնության պահպանության միությունը Հայաստանում կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում

Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) 2024-ին կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։ Այդ մասին տեղեկացրին Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։ «Գերմանիայի բնության պահպանության միությունը 1994 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ կոորդինացնում է սպիտակ արագիլների միջազգային հաշվառման իրականացումը։ Բազմացող զույգերի հաշվառումը թույլ է տալիս գնահատելու թռչնատեսակի գլոբալ պոպուլյացիան և հավաքագրելու կարևոր տեղեկատվություն վերջինիս պոպուլյացիայի զարգացման վերաբերյալ: Այսպիսով հնարավոր է ...

Կարդալ ավելին »

Այս տարվա ապրիլն ամենատաքն էր և ամենաչորը` սկսած 1935-ից

2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման (4․9°C)։  Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր էին ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ...

Կարդալ ավելին »

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդում գտել է անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի (1909-1992 թթ.) կտավը, որը գողացվել էր 2015 թվականին նրա չորս այլ գործերի հետ միասին։ Այդ մասին հաղորդագրություն են տարածել թագավորության իրավապահ մարմինները։ Կտավի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն եվրո: 2015 թվականին Իսպանիայի մայրաքաղաքի բնակելի շենքից գողացել են Բեկոնի հինգ ստեղծագործություն՝ 25 միլիոն եվրո ընդհանուր գումարով։ Կողոպտիչները նաև գողացել էին սեյֆ, ...

Կարդալ ավելին »

Այսօր դպրոցներում հնչում է «Վերջին զանգը»

Այսօր հանրապետության դպրոցներում հնչում է վերջին զանգը: Շրջանավարտները հրաժեշտ են տալիս իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք են գործում մի նոր կյանք: Ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները: Այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատությունում։

Կարդալ ավելին »

Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք): ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմեր: Այսպես՝ առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, կաթի ընդունման տարածքի հատակը պատրաստված չի ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 19 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տեղեկագրից, եթե 2024 թվականի ապրիլի 22-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900, 31 մետր բարձրության վրա, ապա մայիսի 22-ի դրությամբ այդ նիշն արդեն հասել է 1900 մետր 50 սանտիմետրի, որն իր հերթին 5 սանտիմետրով ավել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԱԱԾ-ն ստանձնում է Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց բնակավայրերի որոշ հատվածների պահպանությունը

այաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մայիսի 24-ից պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։ Այդ մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։Հաղորդվում է, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ ...

Կարդալ ավելին »

Արգենտինայի նախագահն իր գրքի շնորհանդեսը վերածել է ռոք համերգի՝ երգելով 8000-անոց հանդիսատեսի առաջ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ երգել է Բուենոս Այրեսի համերգասրահի բեմից՝ 8000 հոգու առաջ: Միլեյը երաժիշտների նվագակցությամբ կատարել է La Renga խմբի երգը՝ փոփոխված տեքստով։ «Ես արքա եմ։ Ես առյուծ եմ»,- բացականչել է Միլեյը։ Երաժշտական ​​մասից հետո Միլեյը շնորհակալություն է հայտնել իր կառավարության անդամներին և «Ազատությունը գալիս է» կոալիցիայի օրենսդիրներին՝ առանձին նշելով իր քրոջը՝ Կարինա Միլեյին՝ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու ու գույքը ...

Կարդալ ավելին »
ajax-loader