Author Archives: admin

Վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումը պարտադիր է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտագության տեսչական մարմինը, իրականացվող պետական վերահսկողության շրջանակում, սննդի շղթայի օբյեկտներում վերահսկողություն է իրականացնում նաև Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎՎՀԿԿ) (Hazard Analysis and Critical Control Points – НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի նկատմամբ (սահմանված է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության 021/2011 տեխնիկական կանոնակարգով): Այդ մասին տեղեկանում ենք Տեսչական մարմնից: Ինչպես վկայում են ՍԱՏՄ վերահսկողության արդյունքները, առավել ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 191 հանցանք. գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել 58 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 24-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության՝ 21, խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, հոգեկան ...

Կարդալ ավելին »

ԻԻՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանի նախագահի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ զորակցություն հայտնելու համար

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը՝ Իրանի նախագահի, ԱԳ նախարարի  և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ ԻԻՀ կառավարությանն ու ժողովրդին իրենց կարեկցանքը և զորակցությունը  հայտնելու համար։ «Մեր անկեղծ շնորհակալության ու երախտագիտության խոսքն  ենք հայտնում հարևան և բարեկամ Հայաստանի ազնվաբարո ժողովրդին ու կառավարությանը ՝ ուղղաթիռի կործանման հետևանքով հանգուցյալ ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի ...

Կարդալ ավելին »

Նախորդ շաբաթ Երևանում քանդվել է 21 ապօրինի շինություն. քաղաքապետարան

Նախորդ շաբաթ քաղաքաշինության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել է 50 արձանագրություն, կատարվել են 21 ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման աշխատանքներ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի մայիսի 27-ի գործակարգավարական նիստում հայտնեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը: Նա նշեց, որ 50 արձանագրություններից 11-ը կազմել է իր գլխավորած վարչությունը, 27-ը՝ Հասարակական կարգի պահպանության ծառայությունը, ...

Կարդալ ավելին »

ՊՆ «Ուրալի»՝ 4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնյայի

Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի ...

Կարդալ ավելին »

Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 60 օր

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 60 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի 11 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ...

Կարդալ ավելին »

Արմավիրում շինըկերության բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են կատարել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում շինաշխատանքներ իրականացնող «ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ» ԲԲԸ-ում։ Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգմամբ պարզվել է, որ ընկերության տարածքում շահագործվում է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի կողմից կայացվել է բետոնահանգույցի գործունեության կասեցման որոշում։Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ։

Կարդալ ավելին »

Կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված Մերգելյանի այգին կփոխվի

Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը: Այդ մասին նշվել է այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Շուրջ 5000 քմ զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի: Վերակառուցման նախագծով այգու կանաչ հատվածը կընդլայնվի:

Կարդալ ավելին »

250 միավոր 18 մետրանոց ավտոբուսները նույնպես Երևանի բյուջեով կգնենք. Ավինյան

Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական միջոցները հատկացվել են, համաձայնագրերը վավերացվել են: Հատկացվել են նաև 171 ավտոբուսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դրանք ևս նախատեսված ժամկետում կլինեն Երևանում։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև 18 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացին. «Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և ...

Կարդալ ավելին »

Երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար. Սանոսյանը՝ հեղեղումների վնասների մասին

Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել երկաթուղին, բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղու կապը վերականգնելու համար: Այդ մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին: «Մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին: Ընդհանուր 27 կմ հատվածի մոտ 2.5 կմ տարբեր հատվածներում վնասվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader