Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 18677.87 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 8057.80 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 8254.18 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 1174.75 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Թեղուտի հանքավայրի հնագիտական եզակի նմուշներն այժմ պահպանվում են Լոռի-Փամբակի Երկրագիտական թանգարանում
Թեղուտի հանքավայրի շահագործման գոտում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական եզակի նմուշներն այժմ պահպանվում են Լոռի-Փամբակի Երկրագիտական թանգարանում: Այդ մասին տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը։ Թանգարանների միջազգային օրը` «ԼՈՌՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ» հիմնական ցուցադրության ժամանակ, թանգարանի այցելուները հնարավորություն են ունեցել տեսնելու նաև այդ բացառիկ գտածոները:
Կարդալ ավելին »Ճանաչողական շրջայց՝ Teghout Mining-ում
«Թեղուտ» ՓԲ Ընկերությունը հերթական ճանաչողական շրջայցն էր կազմակերպել, այս անգամ` Լոռու մարզի «Քարկոփի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտների և ուսուցիչների համար, տեղեկացնում է Teghout Mining-ը։ Այցելությունը կրում էր ճանաչողական և ուսումնադաստիարակչական բնույթ, որի ընթացքում ներկաներն ականատես եղան հանքաքարի արդյունահանման ամբողջ պրոցեսին, ծանոթացան Հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքներին, եղան պոչամբարում։ Նման հետքարքիր, հագեցած և տպավորիչ շրջայցերը կրում են շարունակական բնույթ և օգնում են ապագա ...
Կարդալ ավելին »Նոր մասնագիտություն, նոր հնարավորություններ․ ԶՊՄԿ-ն դասընթացներ է ամցկացրել Craft excellence-ի հետ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր գործընկեր Craft excellence ուսումնական կենտրոնի հետ տարածաշրջանից հավաքագրել և կազմակերպել է խառատների, էլեկտրիկներ և զոդողների տեսական և գործնական դասընթացներ: Այդ մասին տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Ընկերության նպատակն էր` երիտասարդ մասնագետներ պատրաստել, որոնք հիմնովին պատրաստ կլինեն ներդնել իրենց գիտելիքներն աշխատանքում: Եռամսյա դասընթացների ավարտից և քննությունների հաջող հանձնումից հետո մասնագետներին շնորհվեցին համապատասխան հավաստագրեր: Չորս տասնյակից ավելի որակավորում ...
Կարդալ ավելին »«Ռոսիա» ավիաընկերությունը կիրականացնի Սոչի-Երևան ամենօրյա լրացուցիչ չվերթներ
«Ռոսիա» ավիաընկերությունը («Աէրոֆլոտ«» խումբ) ձեռնամուխ կլինի Սոչիից Երեւան ամենօրյա լրացուցիչ չվերթների իրականացմանը: Այդ մասին ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունում։ Ամռան ամիսներին փոխադրողի հարավային ավիափոխադրող հանգույցից դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքների հաճախականությունը կկազմի օրական երկու անգամ: Ըստ չվացուցակի ՝ մայիսի 31-ից ուղևորները կարող են ընտրել ոչ միայն առավոտյան, այլև երեկոյան մեկնման/ժամանման ժամերը: Մասնավորապես, Սոչիից Երևան չվերթները նախատեսված են հինգշաբթի օրերին՝ 08:00-ին և ...
Կարդալ ավելին »Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ անտառը հրկիզելու համար
Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Հունաստանում Էգալեո լեռան անտառը հրկիզելու համար (Աթենքից ոչ հեռու, Ասպրոպիրգոս քաղաքի մոտ)։ Այդ մասին տեղեկացրել է կլիմայական ճգնաժամերի դեմ պայքարի եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը Х սոցցանցում։ «Այս ամիս երրորդ անգամ տեղի են ունենում հրդեհներ Էգալեո լեռան վրա։ Բոլոր երեքի ժամանակ էլ կրակը տեղայնացվել է տարածվելուց առաջ։ Բայց այսօր ձերբակալվել է հրկիզման մեղավորը՝ Թուրքիայի քաղաքացի, ...
Կարդալ ավելին »Աշխարհի լավագույն քաղաքները՝ ստարտափ էկոհամակարգի համար
Հիմնադիրների, վենչուրային կապիտալի ընկերությունների և տեխնոլոգիական տաղանդների՝ առատորեն կապված ցանցը ստարտափ էկոհամակարգը խթանող հիմնական բաղադրիչներից է: Որպես աճի շարժիչներ, այս տեխնոլոգիական կլաստերները ընդլայնվում են համաշխարհային մասշտաբով: Մինչ աշխարհի առաջատար ստարտափ քաղաքները կենտրոնացած են Ամերիկայում, որոշ էկոհամակարգեր, ինչպիսիք են Պեկինը և Սեուլը, գնալով ավելի կարևոր են դառնում, քանի որ երկրները կենտրոնանում են տեխնոլոգիական առաջընթացի վրա՝ նորարարությունը խթանելու համար: Համաշխարհային ստարտափների էկոհամակարգի ...
Կարդալ ավելին »Բանկերն այսուհետ նոր քարտային վարկեր կտրամադրեն միայն ՀՀ դրամով
Հայաստանի առեւտրային բանկերն այսուհետև նոր քարտային վարկեր կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է հետ կանչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 11-ի ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 51 եւ 81 մասերի մասին» թիվ 1 պաշտոնական պարզաբանումը, ըստ որի առեւտրային բանկերին թույլատրվում էր տրամադրել նաեւ արտարժույթային քարտային վարկեր (այդ ...
Կարդալ ավելին »Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13.2 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.8 տոկոսով: Շինարարության ծավալը 2024–ի 4 ամիսներին ավելացել է 13.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2023-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացումը կազմել է 26.7 տոկոս: ...
Կարդալ ավելին »«Կարինը» մայիսի 31-ին հրավիրում է Կասկադ՝ սովորելու հայկական ավանդական պարեր
Կարին»-ը մայիսի 31-ին հրավիրում է Կասկադ՝ սովորելու հայկական ավանդական պարեր։ «Վերականգնելով սիրելի ավանդույթը՝ ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին՝ սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարդալ ավելին »