ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին իրականացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։ Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՏՏ միլիարդները, հանքերը և վճարված հարկերը․ ejc
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում գործող ՏՏ ընկերությունները պետբյուջե են վճարել շուրջ 17,6 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ երկրի խոշորագույն հանքարդյունաբերողը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, վճարել է 15,6 մլրդ, ասել է թե՝ միայնակ գրեթե նույնքան, որքան մի քանի տասնյակ ՏՏ ընկերություններ (ներառյալ՝ դրսի ՏՏ ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը)։ Այդ մասին հաղորդում է ejc.am-ը։ Միասին հանքարդյունաբերական ընկերությունները վճարել են շուրջ ...
Կարդալ ավելին »6 ամսով երկարաձգվեց ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց ժամանակավոր արգելք սահմանել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Նշենք, որ դեռեւս 2023-ի նոյեմբերին ...
Կարդալ ավելին »Ալավերդու Սանահին կայարան թաղամասի 141 բնակչի փրկարարները պարաններով հասցնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ
Լոռու և Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու աշխատանքներում ներգրավվել է 456 փրկարար ծառայող։ Կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։ «Փրկարար ծառայությունը ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 բնակչի։ Ներկայում միայն Ալավերդու Սանահին կայարան թաղամասում է, որ ունենք 141 բնակիչ, որոնք Դեբետ գետի մյուս ...
Կարդալ ավելին »Վարչապետը ցավակցություն հայտնեց հեղեղումների հետևանքով զոհվածների հարազատներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ ցավակցություն հայտնեց Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին։ «Նախ ուզում եմ կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին»,- ասաց Փաշինյանը։ Օրակարգի հաստատումից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի ղեկավար Գնել ...
Կարդալ ավելին »Արբանյակ՝ անտառտնտեսությունից․ Ճապոնիան տիեզերք կուղարկի աշխարհում առաջին փայտե սարքը
Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները անտառների վերամշակմամբ զբաղվող Sumitomo Forestry կորպորացիայի հետ միասին ստեղծել են աշխարհում առաջին արբանյակը, որը պատրաստված է փայտից: Այն կոչվում է LignoSat, և նախատեսվում է SpaceX հրթիռով տիեզերք արձակել այս տարի: Արբանյակի մշակումը տևել է չորս տարի, աշխատանքներն սկսվել են 2020-ի ապրիլին։ Ինչպես տեղեկացնում է Japantimes.co.jp-ը՝ արբանյակի չափերը կազմում են մոտ 100 x 100 x 100 մմ, իսկ պատի հաստությունը՝ ...
Կարդալ ավելին »Կիբեռսպառնալիքներ ԱՊՀ երկրների համար․ Kaspersky
«Կասպերսկի» ընկերությունը ներկայացրել է 2024-ին և 2023-ի առաջին եռամսյակում «Ռուսաստանի և ԱՊՀ-ի համար սպառնալիքների լանդշաֆտը» հաշվետվությունը: Փաստաթղթում Kaspersky Cyber Threat Intelligence թիմը նկարագրել է արդիական սպառնալիքները, կազմել գրոհների մարտավարությունների, տեխնիկաների և ընթացակարգերի, ինչպես նաև կիբեռռիսկերի նվազեցման միջոցների ցանկը: Հաշվետվության հիմնական եզրակացությունները։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում հաքտիվիզմի սպառնալիքը շարունակել է թափ հավաքել։ Գրոհողներն ուշադրություն են դարձնում թույլ պաշտպանությամբ կազմակերպություններին, առանց որոշակի ճյուղի հետ կապելու՝ օգտագործելով բաց ...
Կարդալ ավելին »«Բագրատաշեն» մաքսային անցակետը գործում է բնականոն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջեւան-Դիլիջան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղով երթեւեկությունը վերականգնված է: «Բագրատաշեն»-գ. Հաղթանակ եւ Իջեւան-Դիլիջան հատվածներում երեւեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթեւեկաշերտը (միակողմանի): «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն:
Կարդալ ավելին »Նյու Դելիում ռեկորդային` 49,9 աստիճան շոգ է գրանցվել
Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանում, որի կազմի մեջ մտնում է Նյու Դելին, գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը: Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը Դելիի հյուսիս-արևմուտքում գտնվող Մանգեշպուր և Նարելա արվարձաններում գրանցել է ըստ Ցելսիուսի սանդղակի 49,9 աստիճան տաքություն: Սա ամենաբարձր ջերմաստիճանն է Հնդկաստանի մայրաքաղաքում 2022 թ. մայիսի 5-ից ի վեր, երբ այս նույն շրջանում գրանցվել էր 49,2 աստիճան տաքություն։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա երկու ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 1437-ին։ Այդ մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական են ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 հազար 696 անձ, հաշվառման է ...
Կարդալ ավելին »