Երկու անձ, խմբի կազմում, 2025 թվականի հունիսի 21-ին ապօրինի մուտք են գործել Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն, վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով, և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել: Քննչական կոմիտեից ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Բրազիլիայի դատարանը հրահանգել է տնային կալանքի ենթարկել նախկին նախագահ Բոլսոնարուին
Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսը հրաման է տվել երկրի նախկին նախագահ (2019-2022 թթ.) Ժաիր Բոլսոնարուին տնային կալանքի ենթարկել։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Բրազիլիայի նախկին ղեկավարին տնային կալանքի են ենթարկել լրագրողների հետ շփման վերաբերյալ դատարանի արգելքի խախտման համար. այդ սահմանափակումների սահմանումից երեք ժամ անց Բոլսոնարուն հարցազրույցներ է տվել մի քանի լրագրողների։ Դատարանը նաև Բոլսոնարուին արգելել է ...
Կարդալ ավելին »Ջենիֆեր Լոպեսի համերգին հատկացված 6 միլիոն դոլարից 1,6-2 միլիոնը փոխանցվել է պետբյուջե. Հայկ Սիմոնյան
Երևանում համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսզի համերգը կազմակերպած Doping Space ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը ներկայացրել է համերգի կազմակերպման հետ կապված մի շարք մանրամասներ։ Նա թեմային անդրադարձել է ReOpen Media հարթակին տված հարցազրույցում։ «Կոմերցիոն տեսանկյունից սա Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ համերգն է։ 10 տարի առաջ մենք մասնակիցների թվաքանակի տեսանկյունից ունեցել ենք System of a Down խմբի համերգ, բայց կոմերցիոն տեսանկյունից համերգ, որը ունի ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն կիրառել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից
ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում կատարվել 1 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Ինչպես տեղեկանում ենք գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 343 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ ...
Կարդալ ավելին »Թուրքմենստանում բացվում է ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ խորհրդաժողովը
Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ խորհրդաժողովը: Դրան մասնակցում են պատվիրակություններ ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Խորհրդաժողովի լիագումար նիստում նախատեսվում են պետությունների և կառավարությունների ղեկավարների ելույթներ: Խորհրդաժողովը կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որից հետո ելույթ կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար ...
Կարդալ ավելին »Հնագիտական եզակի գտածոյի պատկերով ՀՀ նամականիշը՝ «ԵՎՐՈՊԱ» միջազգային մրցույթում
Հայաստանի փոքրիկ պատկերավոր «դեսպանը» կրկին գնում է «ճամփորդության». «ԵՎՐՈՊԱ» նամականիշերի միջազգային մրցույթին այս տարի ևս Հայաստանը կներկայանա հետաքրքիր, տարբերվող և երկրի հարուստ ու յուրօրինակ ժառանգությունը ներկայացնող նամականիշով: Այս մրցույթը ևս մեկ անգամ Հայաստանը դարձնում է նամականիշների սիրահարների ուշադրության կենտրոն: Հայաստանը ներկայացնող նամականիշի օգտին կարող է քվեարկել յուրաքանչյուր անձ: «Հայփոստ» ընկերության Ֆիլատելիայի վարչության ղեկավար Աննա Բարխուդարովան ընդգծեց՝ յուրաքանչյուր նամականիշ պատկերում է ...
Կարդալ ավելին »Կարեն Խաչանովը Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում է
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչի ուղեգրի համար մրցախաղում հանդիպել է ԱՄՆ-ն ներկայացնող Ալեքս Միխելսենի հետ: Մոտ 2 ժամ ձգված խաղն ավարտվել է Խաչանովի հաղթանակով՝ 2 սեթում` 6:4, 7:6: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ...
Կարդալ ավելին »Կալանավորվել են մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխած անձինք
Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից: Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի ...
Կարդալ ավելին »Ռումինիան օգտագործում է պահուստները ադրբեջանական աղտոտված նավթի պատճառով
Ռումինիա մատակարարվող 92 000 տոննա ադրբեջանական նավթը Թուրքիայի Ջեյհան նավահանգստում բեռնման ժամանակ աղտոտված է եղել օրգանական քլորիդներով, ուստի ռումինական OMV Petrom ընկերությունը հրաժարվել է ընդունել բեռը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը: Այնուհետև ընկերությունը հրաժարվել է ընդունել 92 000 տոննա նավթի ևս մեկ խմբաքանակ: Այսպիսով, Պլոեշտի քաղաքի Petrobrazi նավթավերամշակման գործարանը ստացել է 184 000 տոննա պակաս նավթ: Արդյունքում ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 05/08/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 5-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.19%-ով և կազմել 43,880,598.79 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.18%-ով և կազմել 114,403.48 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 4.13%-ով և կազմել 3,674.79 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.03209838 (+3.87%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 2.52%-ով և կազմել 565.33 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004937983 ...
Կարդալ ավելին »