Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 4,762,474 մլն դրամի վարկեր, որից 3,217,882 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,544,592 մլն-ը տարադրամով։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 20․4%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 449,814 մլն դրամի վարկ, որից 194,655 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 255,159 մլն-ը տարադրամով։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը
ԵՄ բոլոր 27 երկրները հաստատել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը, որոնք կսկսվեն հունիսի 25-ին։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Կայքը հայտնում է, որ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների կողմից Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ՝ դրանով իսկ հաստատելով ԵՄ երկրների դեսպանների ձեռք բերած պայմանավորվածությունները։
Կարդալ ավելին »Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 4528
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ.-ի ապրիլի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի կազմել է 4528: 2024թ.-ի ապրիլին Երևանում իրականացվել է 1261 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 27.8%-ը: Կոտայքում իրականացվել է 822 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 18.2%-ը: Արմավիրում իրականացվել է 454 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 10%-ը: Արարատում իրականացվել է 443 առքուվաճառքի գործարք, ...
Կարդալ ավելին »Perseverance-ը Մարսի վրա հայտնաբերել է արտասովոր քարեր
Perseverance մարսագնացը, շարունակելով իր առաքելությունը Մարսի վրա, նոր բացահայտում է արել. Ջեզերո խառնարանում հայտնաբերել է արտասովոր քարեր, որոնք նման են ադիբուդիների։ Այս բացահայտումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ անցյալում Մարսի վրա ջուր է եղել: Perseverance-ի առաքելության նպատակն է որոնել Մարսի վրա հնագույն կյանքի նշաններ և ուսումնասիրել այն միջավայրերը, որոնք կարող են կյանքի համար պայմաններ ապահովել: Ջեզերոյի խառնարանը պատահական չի ...
Կարդալ ավելին »«Օսմոս տրիոն» տիեզերական երաժշտությամբ կներկայանա «Տիգրան արտ ստուդիո»-ում
Ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանն իր նոր «Օսմոս տրիո» խմբով առաջին անգամ ելույթ կունենա նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Տիգրան արտ ստուդիո»-ում, որտեղ երաժշտական երեկոների կազմակերպումն ավանդույթ է դարձել: Հունիսի 23-ին ժամը 19:30-ից նկարչի ստուդիան կլցվի «Օսմոս տրիո»-ի յուրահատուկ երաժշտությամբ, որը ծնվում է համերգի ընթացքում: Տրիոյի անդամներն են Արտյոմ Մանուկյանը (թավջութակ) և Կարեն Քոչարյանը (հարվածայիններ): «Մենք նվագում ենք երաժշտություն, որ ստեղծվում է ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է մոտ 65.7 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում, համագործակցելով հարկային այլ ստորաբաժանումների հետ, շարունակելով ստվերի դեմ պայքարը, 2024թ-ի հունվար-ապրիլ ամիսներին ձեռնարկել է 1177 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Բացահայտվել է շուրջ 65.7 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն: Պետական բյուջե է վերականգնվել մոտ 18.6 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է շուրջ 7.4 միլիարդ դրամով կամ ...
Կարդալ ավելին »Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. արնահոսող վերքով հասել է հիվանդանոց
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին՝ ժամը 23:58-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայից որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ: «Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում 42-ամյա տղամարդն ու նրա 18 ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարարի և Բունդեսթագի փոխնախագահի հետ
Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը; Հանդիպումների առանցքում եղել են կրթության և ...
Կարդալ ավելին »Կոտայքի մարզպետն անցկացրել է զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ
Մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անցկացրել եմ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ, որին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ Լևոն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ ...
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է 388.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.06 դրամ (նվազել է 1.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.90 դրամ (նվազել է 1.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (նվազել է 0.15 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...
Կարդալ ավելին »