Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. արնահոսող վերքով հասել է հիվանդանոց

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին՝ ժամը 23:58-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայից որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ:

«Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում 42-ամյա տղամարդն ու նրա 18 և 20 տարեկան երկու որդիները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 30-ամյա երիտասարդի ու նրա 48-ամյա հոր հետ: Վիճաբանության ընթացքում 42-ամյա տղամարդը քարով խփել է հիվանդանոց տեղափոխվածի հորը, իսկ նրա 20-ամյա որդին դանակով հարվածներ է հասցրել 30-ամյա երիտասարդին:

18 և 20 տարեկան երիտասարդները ձերբակալվել են:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

ajax-loader