Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հուլիս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։ Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 112 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 48 գործարք՝ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 60% ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սիգարետի արտադրությունն աճել է 42․8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 23,447.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 42․8%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...
Կարդալ ավելին »«Սյունիք» ֆուտբոլի ակումբը՝ ԶՊՄԿ ամենախոշոր նախագիծ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության աջակցությամբ իրականացվող հարյուրավոր նախագծերից ամենաշատը հպարտանալու առիթ տալիս են երեխաների և պատանիների առողջ ապրելակերպին նպաստող ձեռնարկները․ ընկերության ամենախոշոր նախագիծը «Սյունիք» ՖԱ-ն է։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Մարզի բոլոր խոշոր բնակավայրերում գործում են ակումբի անվճար դպրոցները։ «Սյունիք» ՖԱ մանկապատանեկան թիմերում պարապող սաների թիվը մոտենում է 1000-ի։ Ակումբի պրոֆեսիոնալ թիմը 2-րդ տարին անընդմեջ լիգայի առաջատարներից ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 07/08/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 23846.07 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 7621.04 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 9142.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 1096.54 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 07/08/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 44111.74 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 6299.19 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 20916.55 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Նավթի գներ. 07/08/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 65.57 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 68.07 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 07/08/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.07%-ով և կազմել 3429.80 դոլար, արծաթի գինն աճել է 1.10%-ով և կազմել 37.85 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 1328.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեք. 07/08/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 6-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.25%-ով և կազմել 43,769,212.48 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.38%-ով և կազմել 113,973.42 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.44%-ով և կազմել 3,621.87 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.031778201 (-1.00%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.10%-ով և կազմել 559.11 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Կհաստատվեն նախադպրոցական մենթոր հաստատությունների ընտրության կարգն ու մենթորական աշխատանք իրականացնողների գործառույթները
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» հրամանի նախագիծը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նախագծով առաջարկվում է իրավական կարգավորում տալ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրմանն աջակցող մենթորական ծրագրին՝ հստակեցնելով գործող իրավահարաբերությունները: Նախագծով նախատեսվում է Երևանում և մարզերում ձևավորել մենթոր հաստատություններ, որոնց թիվը կլինի ...
Կարդալ ավելին »ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հողամասի նկատմամբ
2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի ...
Կարդալ ավելին »