Author Archives: admin

Մանվել Առաքելյանը` արագ շախմատի Եվրոպայի Մ-14 առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Առաքելյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։ Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված առաջնությունում Մանվել Առաքելյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել է 1-3-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Մանվելին՝ մաղթելով նոր հաջողություններ:

Կարդալ ավելին »

Պտղնիի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը,  իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հասարակության և պետության շահերի դեմ, 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի ...

Կարդալ ավելին »

Կսուբսիդավորվի տեքստիլ արտադրությամբ զբաղվողների վարկի տոկոսը

«Տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերություններն ունեն հումքի մեծ պահանջարկ, և որպեսզի կարողանան պատրաստի արտադրանքը ԵՄ երկրներ արտահանել, նրանց տրվել է աջակցություն՝ մաքսատուրքի արտոնություն:  Միևնույն ժամանակ նրանք ԵԱՏՄ շուկայում այդ խնդիրը չունեն, ստացվում է՝ հարմարավետ միջավայր է ստեղծվել արտադրության և արտահանման խթանման համար, և սա բերել է նրան, որ այդ տնտեսվարողներն ունեն մեծ հումքի կարիք, որովհետև ՀՀ-ն տեքստիլի հումք արտադրող երկիր չէ, ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին կից՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բավարարված հայցերի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքներին, որոնցից մեկը ևս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը, նշել է. «Առաջարկվող նախագծով Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք ենք ամրացնում Շրջակա միջավայրի նախարարությանը: «Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 ...

Կարդալ ավելին »

Պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա 6 ամիս ժամկետով տուրք կդրվի

Կառավարությունը հերթական նիստին ընդունեց Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ այն բխում է վերջերս Ազգային ժողովի ընդունած մի որոշումից, ըստ որի՝ ՀՀ 3-րդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր 1 տոննա մետաղական արտադրանքի համար սահմանվում էր 29 հազար դրամի չափով տուրք: «Ինչո՞ւ ենք սահմանել այդ տուրքը. որովհետև Կառավարության ...

Կարդալ ավելին »

Կոտայքի ու Կապանի մշակույթի կենտրոնները կլուծարվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց լուծարել «Կոտայքի մշակութային կենտրոն» և «Կապանի մշակությանին կենրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։ «Նախարարության 2025թ.-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորելու հետևանքով կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հետևանքով նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունները: Նախարարության գրության համաձայն՝ 2025 թվականի պետական բյուջեում ֆինանսավորում չնախատեսվելու հանգամանքը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մոնիթորինգի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 50 մլն դոլարով վաճառում է «Վիվա Արմենիայի» իր բաժնեմասը

Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառելու գործարքի ստորագրմանը։ Հարցը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր։ Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։ ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի ...

Կարդալ ավելին »

Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառ­ված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման,  մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստա­զորի սպաների պատրաստման նպատակով:

Կարդալ ավելին »

Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը 6 ամսով արգելվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում որոշեց սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց  արտահանումը Հայաստանի Հանրապետությունից  և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։ Արգելքը չի տարածվում՝ սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության ծախսերն աճել են․ պետբյուջեն՝ ըստ գործառական խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,472,344.9 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․4% աճ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․4%-ով և կազմել 328,660.6 մլն ՀՀ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 80.4%-ով և կազմել 322,154.7 ...

Կարդալ ավելին »
ajax-loader