Ինչպես տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա իրավիճակը։ Ներկայացվել են ռազմավարական առումով նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպիսիք են Գյումրին որպես «չոր նավահանգիստ» հաստատելու ՀՀ կառավարության ծրագիրը և Խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մանրամասները և դրա իրականացմանը խոչընդոտող հանգամանքները։ Աստերիոս Ցուկալասը մանրամասնել է բանկի համագործակցությունը Հայաստանի հետ վերջին տարիներին, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ
Հանդիպման ընթացքքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ նախորդ տարի նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և կարևորությունը: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացով ՄԹ հետաքրքրվածության ...
Կարդալ ավելին »Թանկարժեք մետաղների գները իջել են
NYMEX բորսայի հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.64%-ով և կազմել 2431.10 դոլար, արծաթի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 29.85 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 3.30%-ով և կազմել 978.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...
Կարդալ ավելին »Անահիտ Ավանեսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում այցելել է Թբիլիսիի «Թոդուա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն
Անահիտ Ավանեսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում վրացի գործընկերոջ` Միխեիլ Սարջվելաձեի ուղեկցությամբ, այցելել է Թբիլիսիի «Թոդուա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն: Շրջայցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները, պետական ֆինանսավորմամբ բնակչությանը մատուցվող ծառայությունները, ինչպես նաև քաղցկեղի բուժմանն ուղղված մոտեցումները։ Կլինիկայի գլխավոր տնօրեն Գիորգի Ցիվցիվաձեն հայկական պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել կենտրոնում կիրառվող բուժման ժամանակակից մեթոդների և սարքավորումների մասին:
Կարդալ ավելին »Ծանրաբեռնվածության պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում գոյանում են մեծ հերթեր
«Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում: Հիշեցնենք, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով ուղևորներ՝ ավելի քան 5,3մլն: Չնայած դրան, մենք ամեն ...
Կարդալ ավելին »«Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է կործանվել
Հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ կործանվել է ...
Կարդալ ավելին »Լարսը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 18-ին ժամը 22:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ...
Կարդալ ավելին »Վարչական տարբեր շրջաններում ուժգին քամուց քանդվել են տանիքներ, տապալվել ծառեր․ ՓԾ
Հուլիսի 18-ին, ժամը 18:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների ապամոտնաժման, ամրացման, ...
Կարդալ ավելին »Կոտայքի մարզի որոշ հատվածներում գազ չի լինի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի Թևոսյան, Ներսիսյան, Խանջյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
Կարդալ ավելին »