Անահիտ Ավանեսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում վրացի գործընկերոջ` Միխեիլ Սարջվելաձեի ուղեկցությամբ, այցելել է Թբիլիսիի «Թոդուա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն:
Շրջայցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները, պետական ֆինանսավորմամբ բնակչությանը մատուցվող ծառայությունները, ինչպես նաև քաղցկեղի բուժմանն ուղղված մոտեցումները։
Կլինիկայի գլխավոր տնօրեն Գիորգի Ցիվցիվաձեն հայկական պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել կենտրոնում կիրառվող բուժման ժամանակակից մեթոդների և սարքավորումների մասին: