ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 40358.09 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 5555.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 17997.35 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եվրոպական ինդեքսներ. 24-07-24
Եվրոպական ֆոնդային բորսաների հուլիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 18557.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 7598.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 8167.37 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 1092.67 կետ:
Կարդալ ավելին »Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 20-21-ին Դիլիջան քաղաքում անցկացրել է «Արհեստների 2-րդ միջազգային փառատոն»-ը։ Փառատոնին մասնակցել են շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և արտերկրից (Լատվիա, Սերբիա, Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, Իրան): Երկու օր շարունակ Դիլիջանը դարձել էր արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական մի վայր: Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառում և Մարտունիում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերը։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «EU4Sevan» ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում ավարտին կհասցվեն Գավառ քաղաքի Բարեկամության- 42 բազմաբնակարան և Նորատուս բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շենքերի կոյուղաջրերի մաքրման ...
Կարդալ ավելին »Սնուփ Դոգը կմասնակցի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին
Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի վերջին մասնակիցներից մեկը` մինչ Խաղերի բացման արարողությունը: Այդ մասին հայտնում է France24-ը: Սնուփ Դոգը ջահով կանցնի Փարիզի հնագույն թաղամասերից մեկով` Սենթ-Դենիսով: Նույն թաղամասում փոխանցումավազքին կմասնակցեն նաև ֆրանսիացի դերասան Լետիցիա Կաստան, ռեփեր MC Սոլարը և այլոք: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն արդեն մոտ երկու ամիս է, ինչ շրջում է ամբողջ Ֆրանսիայով ...
Կարդալ ավելին »Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը
Հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել է 14 հազար 332 անձ։ Բուհերում հատկացված տեղերի քանակը եղել է 16 038, որից անվճարը՝ 2117, վճարովին՝ 13 հազար 921։ Այսինքն՝ դիմորդների թվից ավելի տեղեր են եղել հատկացված։ Հրավիրած ասուլիսին Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ 1849 հոգի ընդունվել է անվճար, 7569-ը վճարովի հիմունքով։ Ստացվում է՝ բուհերում 6 հազարից ավելի տեղ թափուր ...
Կարդալ ավելին »ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024»-ին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել են հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամիթ -2024» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումին։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «Սևան ստարտափ սամիթ -2024» տեխնոմիջոցառման կազմակերպիչների ներկայացմամբ՝ միջոցառման շրջանակում մեկ շաբաթ շարունակ տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին, մասնակցում ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ն ընդունել է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ...
Կարդալ ավելին »Եթովպիայում սողանքը 157 մարդու կյանք է խլել
Եթովպիայի հարավում տեղի ունեցած երկու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի, և այդ թիվն, ըստ պաշտոնյաների, կարող է աճել։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հարավային Եթովպիայի նահանգի Գոֆայի գոտում հուլիսի 22-ին տեղի ունեցած սողանքի տակ մարդիկ էին մնացել, այնուհետև երկրորդ սողանքն իր տակ էր թաղել մարդկանց, որոնք փորձում էին օգնություն ցուցաբերել։ «Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռ մարմիններ կան, ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մի շարք բուժհաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել
ՀՀ առողջապահության նախարարությունը «Embrace Global» կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերել նորածնային շարժական տաքացնող բնիկների հավաքածու և տրամադրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, դրանք արդեն բաշխվել են Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն և նորածնային ինտենսիվ թերապիա իրականացնող Գավառի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի բժշկական կենտրոններին և Մարտունու ծննդատանը։ Նորածնային շարժական տաքացնող բնիկների ճիշտ կիրառման, պահպանման և խնամքի նպատակով նշված բժշկական կազմակերպությունների համապատասխան ...
Կարդալ ավելին »