Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են աշխատավարձերը տարբերվում տարբեր երկրներում՝ տնտեսական զարգացում, կյանքի արժեք, աշխատանքային օրենսդրություն և մի շարք այլ գործոններ: Այս փոփոխականների պատճառով դժվար է որոշել աշխարհում եկամտի ընդհանուր մակարդակը: Սա նշանակում է, որ նշված արժեքները հաշվի են առնում տարբեր երկրներում կյանքի արժեքի և գնաճի տարբերությունը: NԵրկիրՄիջին տարեկան աշխատավարձը(դոլար)1🇱🇺 Լյուքսեմբուրգ78,3102🇺🇸 ԱՄՆ77,4633🇨🇭 Շվեցարիա72,9934🇧🇪 Բելգիա64,8485🇩🇰 Դենմարկ64,1276🇦🇹 Ավստրիա63,8027🇳🇱 Նիդերլանդներ63,2258🇦🇺 Ավստրալիա59,4089🇨🇦 Կանադա59,05010🇩🇪 Գերմանիա58,94011🇬🇧 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
2030-ի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ֆրանսիական Ալպերում
2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան ֆրանսիական Ալպերում: Այս մասին հայտնել է դարձել ՄՕԿ-ի հերթական վեհաժողովի ժամանակ: Ֆրանսիայի համար սա կլինի 4-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Հաջորդ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։ Իսկ 2034 թվականի Խաղերը կհյուրընկալի Ամերիկայի Սոլթ-լեյք Սիթին:
Կարդալ ավելին »Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանին՝ քննարկելու «Հավերժական լույս» լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ...
Կարդալ ավելին »Վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու․ Ավինյան
Երևանի քաղաքապետ, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի համար հասկանալի չէ, թե ինչ արժեքներ է դավանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Քաղաքապետի համհասկանալի չէ նաև՝ արդյոք շարժման անդամները կիսում են ժողովրդավարական արժեքները։ Ավինյանն այդ մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ Քաղաքապետը նշեց, որ ինքը վստահ է իր քաղաքական ուժի գաղափարախոսության վրա, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ «Վստահ ...
Կարդալ ավելին »Հունաստանը ողջունել և պատմական է որակել ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ
Հունաստանը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի ընդունած որոշումներն՝ դրանք անվանելով պատմական։ Այդ մասին նշված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ #Greece welcomes the #EU’s historic decision to provide European Peace Facility #EPF assistance & launch visa liberalisation dialogue w/ #Armenia. Strengthening EU-Armenia Partnership fosters ...
Կարդալ ավելին »ԱՆԻՖ-ն իր առջև դրված խնդիրները ճիշտ է կատարել․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ԱՆԻՖ-ի (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ) լուծարման շուրջ ծավալվող քննարկումներին։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ ինքը ժամանակին եղել է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը և դրա համար չի վարձատրվել։ Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ը տարածաշրջանում միակ կազմակերպությունն էր, որ արաբական «Մասդար» ընկերությանը ներգրավեց ու նախաձեռնեց 200 մեգավատ արևային կայանների կառուցման աշխատանքները։ «Դրանից հետո միայն տարածաշրջանի մյուս երկրները ...
Կարդալ ավելին »Գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան
Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգը կներդրվի 2025 թվականի հունվարի 1-ից։ Մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մենք հիմա Երեւանում տրանսպորտի տոմսային համակարգի փորձարկման փուլում ենք գտնվում: Տոմսային համակարգի ներդրման հետ կապված խնդիրներն ենք վեր հանում և լուծում՝ մինչեւ ամբողջական համակարգի ներդրումը: Մենք այս ընթացքում ունենալու ենք հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու: Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով ...
Կարդալ ավելին »Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակումը
Հուլիսի 24-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկանում ենքՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար
Կարդալ ավելին »Իրանը ձերբակալել է 20 ահաբեկչի, այդ թվում՝ ԻՊ երկու պարագլխի
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են 20 օտարերկրյա ահաբեչկի, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու պարագլխի։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին։ Կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հետախուզության նախարարը հայտարարել է, որ վերջին շաբաթներին նախարարության ուժերը 12 տարբեր գործողությունների ընթացքում ձերբակալել են 20 ահաբեկչի։ Ձերբակալվածների մեծ մասն անօրինական կերպով է հատել սահմանը։ Խաթիբին հավելել ...
Կարդալ ավելին »Մայրաքաղաքին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս
Տրանսպորտային համակարգի արդիականացման, նոր շարժակազմերի ձեռքբերման, տոմսային համակարգի ամբողջական ներդրման, նոր կանգառասրահների տեղադրման շուրջ Երևանի քաղաքապետարանը շարունակում է աշխատանքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ձեռք ենք բերել 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ, որոնք աշնանը կլինեն Երևանում, 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերումն ընթացքի մեջ է։ 50 նոր կանգառասրահների տեսքի շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում։ Վերջնական ընտրությունից ...
Կարդալ ավելին »