Տրանսպորտային համակարգի արդիականացման, նոր շարժակազմերի ձեռքբերման, տոմսային համակարգի ամբողջական ներդրման, նոր կանգառասրահների տեղադրման շուրջ Երևանի քաղաքապետարանը շարունակում է աշխատանքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ձեռք ենք բերել 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ, որոնք աշնանը կլինեն Երևանում, 15 նոր տրոլեյբուսների ձեռքբերումն ընթացքի մեջ է։ 50 նոր կանգառասրահների տեսքի շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում։ Վերջնական ընտրությունից հետո կմեկնարկեն կանգառասրահների տեղադրման աշխատանքները»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ Երևանին մնում է 250 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերում, որով կամբողջացվի տրանսպորտային պարկի արդիականացման ծրագիրը