Հայաստանի պատմության թանգարանի դրամի սրահում տրվեց Freedom Broker Armenia-ի կրթական նախաձեռնության՝ Freedom Academy-ի մեկնարկը։ Այս հարթակն ուղղված է Հայաստանի բնակչության ընդհանուր ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Հարթակի նպատակն է հանրահռչակել ոլորտին առնչվող գիտելիքները և չեզոքացնել ներդրումների մասին առասպելները։ Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանն արարողության ընթացքում ողջունեց մասնակիցներին՝ առանձնահատուկ կարևորելով, որ միջոցառումն անցկացվում է այս խորհրդանշական սրահում։ Նա շեշտեց, որ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարչապետն այցելել է «Զվարթնոց» արգելոց-թանգարան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Նիկոլ Փաշինյանն այցի մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: Արգելոց-թանգարանում իրականցվել են շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ: Ընթացքի մեջ են նաեւ «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները:
Կարդալ ավելին »Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ պատգամավորների հանդիպում՝ Սամցխե-Ջավախքում
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ ի դեմս Թենգիզ Շարմանաշվիլիի, Անտոն Օբոլաշվիլիի և Սամվել Մանուկյանի, հայ գործընկերների հետ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ ...
Կարդալ ավելին »Իրաքում հրթիռակոծել են ամերիկյան ավիաբազան
Իրաքի արևմտյան Անբարի նահանգում հրթիռակոծության է ենթարկվել Այն ալ Ասադ ավիաբազան, որն օգտագործվում է միջազգային կոալիցիայի զորքերի կողմից։ Այդ մասին հայտնել է Shafaq News լրատվական հարթակի աղբյուրը։ Անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է առնվազն երկու հրթիռ, դրանց տեսակն անհայտ է։ Անվտանգության ուժերը գործողություն են սկսել՝ պարզելու այն շրջանը, որտեղից արձակվել են հրթիռները։ «Սպուտնիկ» գործակալության միջազգային ծառայության հետ զրույցում ...
Կարդալ ավելին »«Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան» ՔԿՀ-ներում 30 դատապարտյալ դրական գնահատական է ստացել էքստեռն քննությունից
Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել 19 և բարձր տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Քննություններին մասնակցել են այն դատապարտյալները, որոնք անցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի տարեկան դատապարտյալների համար ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 25-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի դատախազությունում՝ ուղղված ապօրինի ընդերքօգտագործման դեմ պայքարին: Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, մարզի դատախազության դատախազները: Վահան Սարգսյանն, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին: Վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Առաջին կանգառը Փարաքարի միջն. դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս ...
Կարդալ ավելին »Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը` քառամյակի ամենակարևոր սպորտային իրադարձությունը: Փարիզն ամբողջապես պատրաստ է խաղերի մեկնարկին և բացման պաշտոնական արարողությանը: Մայրաքաղաքի կենտրոնը ամբողջապես փակ է զբոսաշրջիկների համար, մուտքը միայն հատուկ հավատարմագիր և Խաղերին մասնակցություն ունեցող ազգային օլիմպիական կոմիտեների և մարզական լրագրողների համար է: Խաղերի բացման արարողությունը կկայանա Սեն գետի երկայնքով: Ազգային թիմերը մարզասերներին կողջունեն նավարկելով և կմիավորվեն ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն, ինչպես միշտ, առաջատարն է․ 1000 խոշոր հարկատուների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը: Նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ ...
Կարդալ ավելին »Sevan Agritech Summit-ը կխթանի նորարարությունը գյուղատնտեսության ոլորտում
Հուլիսի 24-ին առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց «Sevan Agritech Summit» միջոցառումը: Այն նպատակ ունի նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։ «Sevan Agritech Summit»-ը կազմակերպում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ...
Կարդալ ավելին »