Հայաստանի մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ միջոցները կտրամադրվեն նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Հարգելի’ քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Երիտասարդության միջազգային օրվա առթիվ տարբեր մարզերում կանցկացվեն կրթամշակութային միջոցառումներ
Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։ Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։ Այս տարվա երիտասարդական մայրքաքաղաք Ապարանում երիտասարդության միջազգային ...
Կարդալ ավելին »Ամուլսարի ծրագրի գործարկումը Հայաստանի կարևորագույն ձեռքբերումն է. Վարդան Ջհանյան
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Լիդիան Արմենիայի գործընկերներին Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։ Սա ոչ միայն Լիդիանի, այլև ամբողջ ոլորտի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումն է։ Վստահ եմ, որ Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին, նաև զգալի կամրագրի Հայաստանը արդյունավետ ներդրումային ուղղությունների համաշխարհային քարտեզի վրա։ Ոլորտի ներսում գործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը ...
Կարդալ ավելին »Սաուդյան Արաբիան սեպտեմբերին կվերանայի նավթի գները
Սաուդյան Արաբիան սեպտեմբերին երկրորդ ամիսն անընդմեջ բարձրացնելու է նավթի գները ասիական գնորդների համար: Այս մասին հաղորդում է պետական Saudi Aramco ընկերությունը։ Ասիայում մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը կթանկանա 1 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Այս տեսակի գինը կլինի 3.2 դոլարով ավելի բարձր, քան Օման/Դուբայ նավթի զամբյուղի արժեքը: Այս մասին հայտնում է Saudi Aramco-ն։ Նավթի բոլոր տեսակների գները ԱՄՆ-ի համար կբարձրանան 0.3 ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 08/08/25
Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 40794.86 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 2966.57 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 3633.99 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 24910.63 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 08/08/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 7-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 383.68 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.93 դրամով և կազմել 445.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0016 դրամով և կազմել 4.7966 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 510.83 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսության գործիչ, հանքարդյունաբերության մեջ բեկումնային դերակատարում ունեցող Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է
Այսօր ՀԽՍՀ և ՀՀ տնտեսության գործիչ, երկար տարիներ Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանի ծննդյան օրն է։ Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը (8 օգոստոսսի 1949, գ. Վերին Հանդ, Ղափանի շրջան – 9 դեկտեմբերի, 2018) միշտ գնահատել է աշխատավոր մարդուն, նրա բարեկեցությունն ու առաջընթացը։ Բոլորի ընկերն էր ու բարեկամը, ավանդույթների պահապանն ու նորարարությունների ջատագովը։ Մաքսիմ Հակոբյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ...
Կարդալ ավելին »Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները
Լիդիան Արմենիան տեղեկացնում է Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման մասին: Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում: Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի ...
Կարդալ ավելին »Պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 9.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 131,178.0 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 9.3%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 8.7%-ով և կազմել 5,854 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 10.8%-ով՝ կազմելով 7,069.4 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 34.2%-ով և կազմել 1,484.4 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն ...
Կարդալ ավելին »