Author Archives: admin

Ավելի քան 2000 տարեկան․ երկաթե դարի ամենախոշոր գտածոն՝ Եվրոպայում

Հնագետները Բոսնիա և Հերցեգովինայում հին երկաթե ձուլակտորների մեծ գանձ են հայտնաբերել։ Պոսավինա կանտոնի Սավա գետի երկայնքով հայտնաբերված արտեֆակտները ավելի քան 2000 տարեկան են, ինչը այս հայտնագործությունը Եվրոպայում նմանատիպ ամենակարևոր գտածոներից մեկն է դարձնում։ Արտեֆակտները երկբրգաձև երկաթե ձուլակտորներ են, որոնք օգտագործվել են հին դարբինների կողմից ուշ երկաթի դարաշրջանում՝ գործիքներ և զենքեր պատրաստելու համար, գրում է Arkeonews-ը։ Նմանատիպ մի քանի առարկաներ պահվում ...

Կարդալ ավելին »

Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից լրացուցիչ 28 HIMARS համակարգ գնել

Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից ձեռք բերել ամերիկյան արտադրության HIMARS բազմակի արձակման ռեակտիվ համակարգերի (ԲԱՌՀ) ևս 28 համալիր՝ ի հավելումն նախկինում գնված 29-ի։ Այս մասին հայտնում է Taipei Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այսպիսով, բոլոր գնումների և ԱՄՆ-ից առաքման ավարտից հետո Թայվանը կունենա HIMARS համակարգի 57 համալիր։ Այս համակարգերը կարող են համալրվել կամ 227 մմ տրամաչափի վեց ռեակտիվ արկերից բաղկացած ...

Կարդալ ավելին »

Վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող  մսամթերքի արտադրության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Երևան, Ներքին Չարբախ) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակների արտադրության, կասեցումը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։ Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակներում նախորդիվ հայտնաբերված խախտումները վերացվել են:

Կարդալ ավելին »

ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման՝ 2026-2030-ի գերակայությունները. նախագիծ

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական ...

Կարդալ ավելին »

Նորակերտ գյուղում տուն է այրվել

Օգոստոսի 10-ին, ժամը 22։54-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ օգոստոսի 11-ին, ժամը 00:20-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ)՝ մասամբ (7 քմ), լոգարանի ...

Կարդալ ավելին »

109 հաշմանդամ է պահվում քրեակատարողական հիմնարկներում. «Հետք»

Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվում է հաշմանդամություն ունեցող 109 դատապարտյալ և կալանավորված անձ: Նրանց գերակշիռ մասն ունի ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում: Կալանավորված 5 անձ ունի ծանր և խորը, իսկ 16 դատապարտյալ՝ ծանր աստիճանի ֆունկցիոնալության խանգարում, ինչը նշանակում է, որ ունեն առողջական լուրջ խնդիրներ: Միայն «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հաշմանդամություն ունեցող անձինք չկան: Այս մասին գրում է «Հետքը»։ «Հայտնի չէ, ...

Կարդալ ավելին »

Խմելու ջրի որակի հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել ԱԱՏՄ-ի թեժ գիծ

Հաշվի առնելով վերջին շրջանում խմելու ջրի որակի վերաբերյալ բնակչության կողմից ահազանգերի աճող քանակը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առաջարկում է խմելու ջրի որակի անվտանգության հետ կապված կասկածներ ունենալու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գիծ ծառայության 81 07 հեռախոսահամարով կամ դիմում-բողոք ներկայացնել info@hlib.am էլեկտրոնային հասցեով։

Կարդալ ավելին »

Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել. Shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության ծառայողներն ու մարզի ՀՀ ...

Կարդալ ավելին »

Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար մինչև 66.2 դոլար

Երկուշաբթի օրվա դրությամբ նավթի գները շարունակում են նվազել՝ նախորդ շաբաթվա արդյունքներով հունիսի սկզբից ի վեր գրանցված ամենամեծ անկումից հետո։ Շուկայի ուշադրությունը կենտրոնացած է Ալյասկայում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման վրա, որն ըստ սպասվածի՝ կարող է սկիզբ դնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.39 դոլարով (0.59%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.2 դոլարի: Ուրբաթ ...

Կարդալ ավելին »

Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց գտել են երիտասարդ ձկնորսի մասունքները

2022թ. մայիսի 6-ին Գեղարքունիքի Վարդենիկ գյուղից Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը լիճ էին դուրս եկել` ձկնորսության։ Եղել էին հին, ալյումինե փոքր նավակով, եղանակն էլ` խիստ անբարենպաստ։ Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։ «Ավետիքի մարմինը մի քանի ամիս անց գտանք։ Իսկ Իշխանի մարմինը ամիսներով ման եկանք, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր բերեցինք, որ Սևանա լճի հատակն էր ցույց տալիս։ Ամբողջ ...

Կարդալ ավելին »
ajax-loader