Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախաձեռնությամբ կայացել է «Հանքարդյունաբերության զարգացման արդիական հարցերը և հեռանկարները» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը։ Նպատակը հանքարդյունաբերական ոլորտի զարգացման հիմնախնդիրների վերհանումն էր՝ գիտակրթական և արդյունաբերական գործակցության միջոցով։ Քննարկվեցին հետևյալ օրակարգային հարցերը․ 1․ Հանքավայրի ռեսուրսների և պաշարների գնահատման առանձնահատկությունները (միջազային և տեղական ստանդարտների համեմատություն)։2․ Հանքարդյունաբերության կադրերի պատրաստում և ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հունաստանում բանանների մեջ թաքցված 5.5 միլիոն եվրոյի կոկաին է առգրավվել, երեք մարդ ձերբակալվել է
Հունաստանի ոստիկանությունը կիրակի օրը հայտարարել է, որ ավելի քան 270 կիլոգրամ կոկաին է առգրավվել, որի փողոցային արժեքը գնահատվում է ավելի քան 5.5 միլիոն եվրո, ինչպես նաև ձերբակալել է երեք տղամարդու, հաղորդում է AP-ն։ Մեծ Բրիտանիայի Ազգային հանցագործության դեմ պայքարի գործակալությունը ոստիկանությանը հայտնել է, որ կոկաինը պետք է տեղափոխվեր դեպի Հունաստանի հյուսիսային Սալոնիկ նավահանգիստ մեկնող նավով։ Կոկաինը թաքցված է եղել Էկվադորից ...
Կարդալ ավելին »ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղը կայցելի Թեհրան
Վաղը Թեհրան կայցելի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Այդ մասին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հայաստանի փոխարտգործնախարարի այցի մասին երեկ՝ օգոստոսի 10-ին լրատվամիջոցներին հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին,:
Կարդալ ավելին »Լիթիումի գները կտրուկ աճել են Ջիանսյավո խոշորագույն հանքը փակելուց հետո
Լիթիումի (օգտագործվում է մարտկոցներ արտադրելու համար) գները կտրուկ աճել են։ Դա տեղի է ունեցել Չինաստանում լիթիումի խոշորագույն հանքերից մեկի փակման ֆոնին, հայտնում է Bloomberg-ը։ Աշխարհի խոշորագույն մարտկոցների արտադրող Contemporary Amperex Technology (CATL) ընկերությունը հաստատել է Չինաստանում գտնվող իր Ջիանսյավո հանքի փակման մասին (լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո)։ Bloomberg-ի տվյալներով՝ հանքը փակ կլինի առնվազն երեք ամիս։ Հանքավայրը կազմում է լիթիումի համաշխարհային արտադրության ...
Կարդալ ավելին »Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել․ նշանակվել է 2 մլն․ դրամ տուգանք
Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ–ից։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարդալ ավելին »ՍԱՏՄ նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված և ...
Կարդալ ավելին »Իսրայելի հարվածներից զոհվել են Al Jazeera հեռուստաընկերության 5 լրագրողներ
Կատարի Al Jazeera հեռուստաընկերությունը հայտնել է Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծության հետևանքով իր 5 աշխատակիցների զոհվելու մասին։ Մասնավորապես, զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մուհամեդ Քրեյքեհը, ինչպես նաև 3 օպերատոր։ Al Jazeera-ն հաղորդել է, որ իր աշխատակիցները զոհվել են այն ժամանակ, երբ իսրայելական կողմը հարվածել է լրագրողների վրանին։ Անաս ալ-Շարիֆը զոհվելուց ժամեր առաջ գրառում էր կատարել X-ի իր էջում՝ հրապարակելով ...
Կարդալ ավելին »Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ցինցինատիի մրցաշարը
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի մրցաշարում: Ցինցինատի քաղաքի համանուն մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 104-րդ ռակետ ֆրանսիացի Վալենտեն Ռուաեի հետ ու մոտ երկու ժամում և երկու սեթում պարտության մատնեց նրան` 6:4, 7:6 (8:6): Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ...
Կարդալ ավելին »Թրամփը Չինաստանին կոչ է արել քառապատիկ ավելացնել ԱՄՆ-ից սոյայի գնումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը քառապատիկ կավելացնի ամերիկյան սոյայի գնումները։ «Չինաստանն անհանգստացած է սոյայի պակասով։ Մեր հրաշալի ֆերմերներն արտադրում են ամենաբարձրորակ սոյան։ Հուսով եմ, որ ՉԺՀ-ն արագորեն քառապատիկ կավելացնի սոյայի մատակարարման իր պատվերները։ Դա նաև միջոց է էականորեն կրճատելու Միացյալ Նահանգների հետ Չինաստանի առևտրային դեֆիցիտը»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ վստահեցնելով, որ կապահովվի պատվերների արագ կկատարումը։ ...
Կարդալ ավելին »Շինարարության ծավալի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են. նշվում է Շինարարի օրը
Հայաստանում Շինարարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։ Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ կազմակերպել են տոնական միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Փոխվարչապետը շնորհավորել է շինարարներին և հանձնել է մասնագիտական տոնի առթիվ մի խումբ շինարարների ...
Կարդալ ավելին »