Author Archives: admin

Վանաձորում 32-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթ է ենթարկել 64-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սոխումի փողոցի 140 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթi է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Ղ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմեl, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ ...

Կարդալ ավելին »

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»: «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Չինգիզ Այթմատովի տուն–թանգարան. հենց նա է շրջանառության մեջ դրել Մանկուրտ բառը

Ղրղզստանում այցելեցի Չինգիզ Այթմատովի տուն թանգարան: Հենց այս հանճարեղ արձակագիրն է շրջանառության մեջ դրել Մանկուրտ բառը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Մանկուրտը, ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի, գերեվարված անձ է, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ ...

Կարդալ ավելին »

Jeep Cherokee 2026. նոր սերունդ՝ հիբրիդային համակարգով

Jeep-ը երկու տարվա դադարից հետո վերադարձրել է Cherokee մոդելը։ 2026 մոդելային տարվա քրոսովերը ներկայացվել է նոր սերնդով․ այն դարձել է ավելի մեծ, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով և ստացել է հիբրիդային շարժիչային համակարգ։ Նոր Jeep Cherokee-ն համալրված է Stellantis ընկերության 350-վոլտանոց հիբրիդային համակարգով, որը մշակվել է հատուկ այս մոդելի համար։ Սկզբում այն կլինի միակ շարժիչային տարբերակը, սակայն հետագայում սպասվում են նաև այլ ...

Կարդալ ավելին »

Nvidia-ն քննարկում է AI-չիպերի` Չինաստան մատակարարման հարցը

Nvidia Corp.-ը բանակցում է ԱՄՆ կառավարության հետ՝ հույս ունենալով թույլտվություն ստանալ Չինաստան ավելի առաջադեմ չիպերի մատակարարման համար: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ջենսեն Հուանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Nvidia-ն մշակում է նոր ԱԲ-չիպ՝ B30A, որը նախատեսված է չինական շուկայի համար և ավելի հզոր է, քան H20-ը, որի մատակարարումը ՉԺՀ այս պահին թույլատրված է։ Թայվանում այցի ժամանակ ...

Կարդալ ավելին »

Կանոններ, որոնք կպաշտպանեն սպառողներին ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ  անցանկալի հաղորդագրություններից

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հանձնարարությամբ  ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր իրականացնող  ընկերությունները  մշակել են մարքեթինգային բնույթ ունեցող հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ։ Այդ կանոնները  հնարավորություն կտան  լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։ Ծանոթացեք և տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին՝ Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն)  մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե օգտատերը չի տվել իր համաձայնությունը։ ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման դադարեցումներ Արմավիրում և Գեղարքունիքում, Դիլիջանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արաքս, Արևադաշտ, Հուշակերտ, Տալվորիկ, Արտամետ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի գազասպառողների, Լճաշենի արարողությունների սրահի և սեփականատեր ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 04/09/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.88%-ով և կազմել 63.51 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.57%-ով և կազմել 67.14 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ. 04/09/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինը նվազել է 0.24%-ով և կազմել 3587.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 41.03 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.73%-ով և կազմել 1431.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են. 04/09/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.  Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 23594.80 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 7719.71 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 9177.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 1117.32 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader