University of Derby-ի գիտնականները եզրակացրել են, որ Երկրի մայրցամաքները կարող են լինել ոչ թե յոթը, այլ վեցը։ Հետազոտությունը հրապարակվել է Gondwana Research պորտալում, նշվել է, որ Հյուսիսային Ամերիկան եւ Եվրոպան դեռ կապված են եւ ներկայացնում են նեկ միասնական մայրցամաք։ Հետազոտության կենտրոնում Իսլանդիան է, որը գոյացել է մոտ 60 մլն տարի առաջ, գրել է Planet Today-ը։ Մինչեւ վերջերս կարծիք կար, որ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը հասանելի կլինի քաղաքացիներին
Հին Արտաշատ մայրաքաղաքի գետամերձ հատվածը քաղաքացիներին ու տուրիստներին հասանելի դարձնելու ծրագիր է իրականացվելու: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ «Հնագիտական արշավախմբի կողմից մշակվել է պատմական Արտաշատ մայրաքաղաքի հուշարձանախմբի պահպանության և զարգացման հայեցակարգի առաջարկ: Ըստ հայեցակարգի՝ նախատեսվում են նոր պեղումներ, նորոգման եւ վերականգնման աշխատանքներ՝ արդեն պեղված հատվածներում»,- նշված է գրառման մեջ:
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս մի քանի աստիճանով
Օգոստոսի 22-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս մի քանի աստիճանով` հասնելով+36+38-ի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+34, Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+32, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+36, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+29, Լոռիում գիշերը՝ +14+18, ...
Կարդալ ավելին »53 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ
2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 53 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 37.250 մլն դրամ: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ «Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 25.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ անվտանգության ապահովման ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում հայտնել են կապիկի ծաղկի դեմ «ցմահ իմունիտետով» պատվաստանյութի ստեղծման մասին
Գամալեայի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների մշակած պատվաստանյութը կապիկի ծաղկի դեմ պետք է ցմահ իմունիտետ ապահովի հիվանդությունից, սակայն դեռ պետք է հետազոտություններ իրականացվեն, ՏԱՍՍ-ին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ «Իմունիտետը, որը կստեղծվի, եթե պատվաստանյութը ճիշտ պատրաստվի եւ հենվի ադենովիրուսի լավ կրիչի վրա, եւ միաժամանակ չլինի վարակիչ հիվանդության հարուցչի հակագենային դրեյֆ, որը մենք պարզում ենք, ասենք՝ գրիպի ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Երասխում հետևել է մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանն այսօր ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Երասխ, հետևել մարզադպրոցի կառուցման աշխատանքներին։ Փաշինյանն այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ «Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը ...
Կարդալ ավելին »Վարչապետն այցելել է Արարատի մարզում կառավարության աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցելությունը մեկնարկել է Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգուց։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից ներկայացնելով նաև տեսանյութ։ Վարչապետը նշել է, որ մասնավորը ներդրել է ավելի քան 400 մլն դրամ, իսկ Կառավարությունը ներդրողին վերադարձրել է 119 մլն դրամ: Արդյունքում՝ հիմնվել են շուրջ 10 ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանավակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ...
Կարդալ ավելին »52-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ 15-ամյա պատանուն դանակով մարմնական վնասվածք հասցնելու համար
2024 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անչափահաս՝ 15-ամյա պատանի: ՔԿ-ն հաղորդում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 21-08-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 73.03 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.04%-ով և կազմել 77.07 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »