University of Derby-ի գիտնականները եզրակացրել են, որ Երկրի մայրցամաքները կարող են լինել ոչ թե յոթը, այլ վեցը։ Հետազոտությունը հրապարակվել է Gondwana Research պորտալում, նշվել է, որ Հյուսիսային Ամերիկան եւ Եվրոպան դեռ կապված են եւ ներկայացնում են նեկ միասնական մայրցամաք։
Հետազոտության կենտրոնում Իսլանդիան է, որը գոյացել է մոտ 60 մլն տարի առաջ, գրել է Planet Today-ը։ Մինչեւ վերջերս կարծիք կար, որ Իսլանդիան առաջացել է Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրասիայի տեկտոնական սալերի սահմանին, որոնք բաժանվել են մոտ 52 մլն տարի առաջ։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ բաժանումը դեռ չի ավարտվել։
Դոկտոր Ջորդան Ֆետեանը հավաստիացնում է, որ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրասիայի տեկտոնական սալերը դեռ գտնվում են փլուզման փուլում։ Նշվում է, որ Հյուսիսային Ամերիկան եւ Եվորպան կարելի է համարել մեկ մայրցամաքի մասեր, այլ ոչ թե երկու առանձին։
Մտցվել է նոր տերմին՝ «Ռիֆթային օվկիանոսային մագմատիկ պլատո»՝ նկարագրելու համար այդ երկրաբանական երեւույթը։ Հետազոտողները ենթադրում են, որ Իսլանդիան եւ հարեւան ստորջրյա խութերը պարունակում են ինչպես եվրոպական, այնպես էլ հյուսիսամերիկյան կեղեւի մասեր, ինչը մատնանշում է նրանց երկրաբանական կապի մասին։
Թեեւ հետազոտությունը դեռ վաղ փուլում է, նրա եզրահանգումները կարող են փոխել մեր պատկերացումները մայրցամաքների մասին։ Եթե հիպոթեզը հաստատվի, Երկիրը կունենա վեց, այլ ոչ թե յոթ մայրցամաք, ինչպես կարծում էին մինչ այժմ։