Author Archives: admin

500-ից ավելի ուսուցիչ նոր կարգով տարակարգ է ստացել. Սվաջյան

Տարակարգ ստանալու համար մեծ թվով դիմումներ ենք ստանում, և ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ ունենք 500-ից ավելի ուսուցիչներ, որոնք նոր կարգով տարակարգ են ստացել: Այս  մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ դիմում են 3-րդ և 4-րդ տարակարգերի համար, թեև այստեղ ավելի բարդ է ստանալ տարակարգը, քան ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 240-ի

Հյուսիսային Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգում երկու ամսվա ընթացքում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 240 մարդ։ Այս մասին հայտնել է նահանգի աղետների կառավարման վարչությունը։ Մուսսոնների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 240-ի, այդ թվում՝ 125 զոհ՝ կապված այլ աղետների հետ, ինչպիսիք են սողանքները, հանկարծակի ջրհեղեղները և հորդառատ անձրևները և 115 զոհ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով»,- նշել են վարչությունից։ Երկու ազգային ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի ազատազրկման վայրեր

Մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ խիստ կարևորում է ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պատշաճ երաշխավորումը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր։ Նպատակն էր ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների իրացման հնարավորությունները։ Մշտադիտարկման այցերի արդյունքները ՄԻՊ աշխատակազմում կամփոփվեն, ...

Կարդալ ավելին »

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և ...

Կարդալ ավելին »

Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագրին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ ...

Կարդալ ավելին »

Երևանում վրաերթի է ենթարկվել սանմաքրման աշխատակիցը. նա մահացել է

Այսօր՝ օգոստոսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամայ Մելանյա Ա.-ին:  Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվում է արձակուրդում։  Նիստի ընթացքում քննարկվելու են կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև 2024-2026թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագրի արդիականացումը ...

Կարդալ ավելին »

Երիտասարդության միջազգային օրը` Գեղարքունիքում

Երիտասարդության միջազգային օրը Գեղարքունիքի մարզում նշանավորվել է մի շարք մարզամշակութային միջոցառումներով։  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի համայնքապետարանների աշխատակազմերից, մարզում կազմակերպվել են համերգներ, կինոցուցադրություններ, հանդիպումներ, ցուցահանդեսներ։  Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան  կենտրոնական գրադարանում տեղի է  ունեցել  «Երիտասարդությունը ժամանակ չէ, այլ ոգի է» խորագրով միջոցառում՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան։ Բարձրացվել են  երիտասարդներին հուզող կարևոր հարցեր,  անցկացվել է  ինտերակտիվ խաղ-քննարկում, որտեղ մասնակիցները  կիսվել են ...

Կարդալ ավելին »

Դպրոցներում կբարձրացվի բնագիտության դասավանդման որակը. համալրվում են լաբորատորիաները

Հայաստանի դպրոցների մոտ 50 տոկոսն արդեն ունեն Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) լաբորատորիաներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այս պայմաններում կարևոր է ապահովել նաև լաբորատոր նյութերի բավարար քանակը։ Այդ մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց՝ պատասխանելով ուսուցիչներից նախապես ստացված հարցերին: «Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք համապատասխան գործընկերների հետ, որպեսզի դպրոցներին տրամադրենք աջակցություն լաբորատոր նյութերի ձեռքբերման և անհրաժեշտ նյութերի ցանկի ...

Կարդալ ավելին »

Շինարարության ծավալն աճել է 18.5 տոկոսով

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում՝ հունվար-հունիսին իրականացվել է 224 մլրդ 871.5 մլն դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 18.5 տոկոսով: Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները: Շինարարության ընդհանուր ծավալի 48.6 տոկոսը՝ 109 մլրդ 323.5 մլն դրամի, իրականացվել է կազմակերպությունների միջոցներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 22.3 տոկոս: Բնակչության միջոցներով իրականացված շինարարությունը կազմել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader