Author Archives: admin

ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այդ մասին այսօր` օգոստոսի 26-ին, հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ»,- նշեց նա:

Կարդալ ավելին »

Առաջնահերթը հանրային տրանսպորտն է․ Ավինյան

Ավտոբուսային գծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում, և առանց այդ գծերի ավելացման Երևանում անհատական մեքենաների քանակի ահագնացող ավելացման առումով որևէ դրական լուծումների չենք կարող գալ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Հանրային տրանսպորտի բարեփոխումների հիմնական նպատակն է՝ առաջին հերթին տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին: Սա է լինելու այն տրամաբանությունը, որով Երևան ...

Կարդալ ավելին »

Երևանում միասնական տոմսային համակարգի աշխատանքները կավարտվեն մնչև սեպտեմբերի կեսերը

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի կեսերը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ «Միասնական տոմսային համակարգի հետ կապված հանձնման–ընդունման փուլում ենք։ Կարծում եմ` մինչև սեպտեմբերի 15-ը կավարտենք այդ աշխատանքները։ Կունենանք նաև նոր կանգառասրահի նմուշային օրինակը, քանի որ նախորդը մենք չընդունեցինք։ Կազմակերպությունը նորն է պատրաստելու, մինչև ամսի 15-ը կտեղադրվի»,– նշեց ...

Կարդալ ավելին »

BMW-ն՝ եվրոպական էլեկտրական մեքենաների շուկայի առաջատարը

Գերմանական BMW ավտոարտադրողը հուլիսին դարձել է էլեկտրական մեքենաների եվրոպական շուկայի առաջատարը՝ վաճառքներն ավելացնելով ավելի քան մեկ երրորդով և այս ցուցանիշով առաջին անգամ առաջ անցնելով ամերիկյան Tesla կորպորացիայից: Այս մասին հայտնում է բրիտանական JATO Dynamics ընկերությունը՝ մասնագիտացած ավտոշուկայի տվյալների վերլուծության մեջ: Նրա տվյալներով՝ նախորդ ամիս եվրոպական 28 երկրներում BMW-ի էլեկտրական մեքենաների վաճառքն աճել է 35%-ով: Վաճառված մեքենաների թիվը հասել է գրեթե ...

Կարդալ ավելին »

Աֆղանստանի օդային տարածքով թռիչքները 7 անգամ աճել են

Աֆղանստանի օդային տարածքում թռիչքների հաճախականությունը մեկ տարվա ընթացքում աճել է յոթ անգամ՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Flightradar ծառայության տվյալներին: «Հակամարտությունների սրմամբ փոխվել է օդային տարածքի օգտագործման մոտեցումը: Ավիաընկերությունները ձգտում են հնարավորինս նվազեցնել ռիսկերը և կարծում են, որ Աֆղանստանի վրայով թռչելն ավելի անվտանգ է՝ հաշվի առնելով Իրանի և Իսրայելի միջև առկա լարվածությունը», – հայտնել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3․9%-ով

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024թ․-ի երկրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2,289,185.6 մլն դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 86,145․8 մլն դրամով կամ 3․9%-ով։ Եթե դասակարգենք ըստ տնտեսական գործունեության տեսակների, ապա կստացվի հետևյալ պատկերը․ 2024թ․-ի երկրորդ եռամսյակում մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում ստեղծվել է ՀՆԱ-ի 14․2%-ը, որը կազմում է 324,916.9 մլն դրամ։ ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել է 2024-ին Երևանի բազմաբնակարան շենքերի փոխարինվող վերելակների ցանկը

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2024 թվականին Երևանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի փոխարինման ենթակա վերելակների ցանկը:  Վերոնշյալ ցանկը հրապարակված է ըստ վարչական շրջանների: Նոր վերելակները կշահագործվեն ընթացիկ տարում: 

Կարդալ ավելին »

Գործակցություն՝ խթանելու WCIT2024/DigiTec ոլորտային բազմազանությունը

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել (MoU) «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի (ASOF) հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի` WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կրթության և վերապատրաստման ոլորտներում։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում է մի շարք առանցքային ուղղություններով փոխգործակցություն, այդ թվում՝ աջակցություն ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների խթանմանը, կրթական ծրագրերի և վերապատրաստումների կազմակերպմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ բանակի վետերան կինը ռեկորդակիր է դարձել մարմնի դաջվածքների քանակով

Ամերիկուհի Էսպերանս Լումինեսկա Ֆուերսինան պաշտոնապես դարձել է պատմության մեջ ամենաշատ դաջվածքներ և մարմնի փոփոխություններ կատարած կինը։ Նա կատարել է 89 մոդիֆիկացիա, իսկ նրա մարմնի 99,98 %-ը ծածկված է թանաքով։ Այդ մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գիրքը։ 36-ամյա ամերիկուհին, որը բանակի նախկին վետերան է, իր մարմինը վերածել է կտավի, որի թեման է «խավարի վերափոխումը գեղեցկության»։ Նրա դաջվածքները տարածվում են ձեռքերի և ...

Կարդալ ավելին »

«Զորաց քարեր»-ում կտեղակայվի նոր տիպային կենտրոն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին  անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք կամրացվի: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, որոշման ընդունումը պայմանավորված է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների սպասարկման նպատակով տիպային տեղեկատվական կենտրոնի տեղադրման և ենթակառուցվածքների զարգացման ապահովման անհրաժեշտությամբ: Տեղեկատվական կենտրոնում կտեղակայվեն նաև ...

Կարդալ ավելին »
ajax-loader