«Զորաց քարեր»-ում կտեղակայվի նոր տիպային կենտրոն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին  անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք կամրացվի:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, որոշման ընդունումը պայմանավորված է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների սպասարկման նպատակով տիպային տեղեկատվական կենտրոնի տեղադրման և ենթակառուցվածքների զարգացման ապահովման անհրաժեշտությամբ: Տեղեկատվական կենտրոնում կտեղակայվեն նաև տոմսավաճառի, հուշանվերների վաճառքի կրպակները և սանհանգույցը: 

Նախարարությունից նշում են, որ ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող զբոսաշրջիկների սպասարկումն ապահովող կառույցի և ենթակառուցվածքների բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ կազմակերպել սպասարկում: Այն հնարավորություն կտա առավել հանրահռչակել հուշարձանը, ապահովել զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք և ներգրավել ֆինանսական լրացուցիչ միջոցներ՝ հուշարձանի պահպանության, օգտագործմանն առնչվող միջոցառումների, տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելու աշխատանքների իրականացման համար: 

ajax-loader