Author Archives: admin

2023թ․ ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 մլն ՀՀ դրամ

ԶՊՄԿ-ը Գիտելիքի և դպրության տոնի առթիվ ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ, մասնավորապես, գրել է․ «Հարգելի ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Սիրելի աշակերտներ և ուսանողներ, Շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Այս բազում մարտահրավերների ժամանակաշրջանում մենք պետք է ապավինենք գիտելիքի և կրթության ուժին՝ որպես վերջնանպատակ ունենալով կայացած քաղաքացու և ամուր տնտեսական հիմքերով պետության կայացումը: Հենց վերոնշյալ ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են դպրոցականների աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդների օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ

Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական։Բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ։

Կարդալ ավելին »

Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը հայտնի են

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը: Սեպտեմբեր ամիսը 2 տոնական օր ունի, որից մեկը ոչ աշխատանքային է։ Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին: Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է:

Կարդալ ավելին »

ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ձորաղբյուր թաղամաս՝ «Օրբիտա-2», «Ավտոգազ», «Ս․ Կարապետյան», «Ական», «Դիանա», «Ժ․ Դանիելյան» ՍՊԸ-ներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, «Ս․ Ալոյան» ԱՁ, «Մ․ Ավետիսյան», «Ա․ Ավանեսյան», «Դ․ Ավանեսյան», «Հ․Հարությունյան», «Կ․Հախնազարյան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-13։00 Սևակավան, Վանաշեն և ...

Կարդալ ավելին »

Արմավիրում 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 03-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 04-ին ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ և Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, բացառությամբ Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 2-ի, 5-ի և 6-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-ի, ...

Կարդալ ավելին »

Հարիսը ընտրողների աջակցության մակարդակով 1 տոկոսային կետով առաջ է անցել Թրամփից. WSJ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ընտրապայքարում ընտրողների աջակցության հարցում մրցակցից առաջ է անցել 1 տոկոսային կետով։ Այս մասին վկայում են The Wall Street Journal թերթի անցկացրած նոր հարցման արդյունքները։ Այդ տվյալներով՝ Հարիսի օգտին պատրաստ է քվեարկել հարցման ենթարկված ամերիկացիների 48 տոկոսը, Թրամփի օգտին՝ 47։ Հարցում անցկացվել է օգոստոսի 24-28-ին, մասնակցել է 1,5 հազար ամերիկացի։ Վրիպանքը կազմել է 2,5 ...

Կարդալ ավելին »

Կեղծ փաստաթղթերով, խարդախությամբ ապահովագրական ընկերությունից 1,37 մլրդ դրամի հատուցում ստանալու փորձ է արվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է փաստաթղթեր կեղծելու միջոցով խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ստացվել, որ 1999թ. հիմնված, մեղվաբուծությամբ և դիետիկ սննդի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության ...

Կարդալ ավելին »

Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթի և գազի տարանցումը հունվարի 1-ից

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Новини. Live» հարցազրույցում հայտնել է, որ 2025թ. հունվարի 1-ից Կիեւը դադարեցնելու է ռուսական գազի եւ նավթի տարանցումը Եվրոպա, բայց պատրաստ է կատարել դա այլ երկրներից։ «Այո, դա կարող է լինել այլ տարանցիկ գազ, որը կգնա, օրինակ, միջերկրածովյան երկրներ։ Այսօր Եվրոպան դիվերսիֆիկացրել է Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումները։ Հիշեցնեմ, որ գազից բացի 2025թ. հունվարի ...

Կարդալ ավելին »
ajax-loader