2023թ․ ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 մլն ՀՀ դրամ

ԶՊՄԿ-ը Գիտելիքի և դպրության տոնի առթիվ ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ, մասնավորապես, գրել է․

«Հարգելի ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,

Սիրելի աշակերտներ և ուսանողներ,

Շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Այս բազում մարտահրավերների ժամանակաշրջանում մենք պետք է ապավինենք գիտելիքի և կրթության ուժին՝ որպես վերջնանպատակ ունենալով կայացած քաղաքացու և ամուր տնտեսական հիմքերով պետության կայացումը:

Հենց վերոնշյալ նպատակներին հասնելու համար մեր ընկերությունը մեծ աջակցություն և հոգածություն է ցուցաբերում կրթական բնագավառին (կրթական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավում, ուսման վարձերի փոխհատուցում, լաբորատորիաների հիմնում, բուհերի հետ համագործակցություն, կրթական ֆորմալ-ոչ ֆորմալ ծրագրերի ֆինանսավորում և այլն) ու 2023թ․ ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 մլն ՀՀ դրամ։

Բարի ընթացք, նոր ուսումնական տարում»։

ajax-loader