Վիետնամի հյուսիսում հեղեղները քշել-տարել են մի ամբողջ գյուղակ՝ 22 մարդու կյանք խլելով։ Տասնյակ մարդիկ անհետ կորել են։ Վիետնամում սեպտեմբերի 7-ից մոլեգնող «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 141-ի։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Լաո Քայ նահանգում գտնվող Լանգ Նու գյուղակը՝ 35 ընտանիքներով, թաղվել է լեռներից իջած հեղեղաջրերի տակ։ Փրկվել է միայն շուրջ տասը մարդ։ Փրկարարները գտել են ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սահմանվել են նավթի հետևյալ գները
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.53%-ով և կազմել 66.17 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.02%-ով և կազմել 69.59 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ՊՆ-ն կրկին սխալ հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Կարդալ ավելին »Առողջապահության նախարարը աշխատանքային այց է կատարել Արտաշատի բժշկական կենտրոն
Մասնագիտական թիմի ներգրավմամբ նախարարը քննարկում է ունեցել բուժհաստատության ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանը և մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուները։ Աշխատանքային քննարկման թեման եղել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների դիտարկումը, ֆինանսական վիճակի առողջացմանը միտված միջոցառումների ձեռնարկումը։ Նախարարն ընդգծել է այստեղ ծառայությունների կազմակերպման, միջոցների կառավարման, կառավարչական հմտությունների բարելավման անհրաժեշտությունը։ «Ինձ համար առաջնահերթ են բուժօգնության որակը, բուժաշխատողների ...
Կարդալ ավելին »ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։ Կողմերը քննարկել են արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության նոր հնարավորություններն ու ձևաչափերը:
Կարդալ ավելին »«Արհեստների միջազգային 3-րդ փառատոն» Վայոց Ձորում
Սեպտեմբերի 14-ին և 15-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա) երկու օր շարունակ կներկայացնեն իրենց ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ...
Կարդալ ավելին »Լարսը բաց է․ՓԾ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը․ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ներքին Չարբախ թաղ. 3, 5, 10, 11, 12 փողոցների առանձնատներ, Ներքին Չարբախ թաղ. 5 փողոց 3-րդ նրբանցքի; 12 փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 38, 81, 87, 91, ...
Կարդալ ավելին »Ընտրական իրավունք ունեցող անձինք այլևս թղթային ծանուցում չեն ստանա. ընտրացուցակները կլինեն հրապարակային
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առնչվում է ընտրական ցուցակների հրապարակմանը։ Առաջարկվող կարգավորումով նախատեսվում է ընտրական ցուցակները ընտրություններից 40 օր առաջ, արտահերթ ընտրություններից 20 ...
Կարդալ ավելին »Սևանա լճում առաջին անգամ անցկացվել է առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը
«Winds of Armenia» առագաստանավային ակումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի համագործակցությամբ սեպտեմբերի 6-8-ը Սևանա լճում առաջին անգամ անցկացրել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: Առաջնության մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը ...
Կարդալ ավելին »