Սևանա լճում առաջին անգամ անցկացվել է առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

«Winds of Armenia» առագաստանավային ակումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի համագործակցությամբ սեպտեմբերի 6-8-ը Սևանա լճում առաջին անգամ անցկացրել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը:

Մրցաշարին մասնակցել են ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:

Առաջնության մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը շնորհակալություն է հայտնել Սևանա լիճը որպես մրցավայր ընտրելու, Հայաստանում առագաստանավային սպորտը նոր մակարդակի հասցնելու և առաջին անգամ նաև J/70 դասում Հայաստանի առաջնություն անցկացնելու համար:

ajax-loader