Author Archives: admin

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը 8-րդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական` 8-րդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։ Միջոցառմանը, որն անցկացվելու է 20-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից եւ Հունգարիայից։ Նրանց կմիանան Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմեր։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 8-ական հանդիպում կանցկացնի։ ...

Կարդալ ավելին »

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի մամուլի ասուլիսը

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի 6, մուտքը՝ Անգլիական այգու կողմից, թատրոնի գլխավոր մուտքի հարևանությամբ՝ ՊԱՆՆՈ արվեստի տուն) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Ասուլիսի ընթացքում նախարարը կանդրադառնա 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով

Ռուսաստանում տարեկան գնաճը 2024 թվականի օգոստոսին դանդաղել է մինչև 9.05%` հուլիսի 9.13%-ի դիմաց: Ամսական համեմատությամբ օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով: Ըստ վիճակագրության՝ պարենային ապրանքներն օգոստոսին էժանացել են 0.01%-ով` նախորդ ամսվա համեմատ, թեև տարեկան կտրվածքով թանկացել են 9.72%-ով: Ոչ պարենային ապրանքների գներն ամսական կտրվածքով աճել են 0.6%-ով, իսկ 2023 թվականի օգոստոսի համեմատ՝ 6.09%-ով: Ծառայությունների արժեքն ընթացիկ տարվա հուլիսին աճել է ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի աշխատակարգը և ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը կրկին չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին »

«ՀրազՋԷԿ» ընկերությունը հայտարարություն է տարածել իր տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

«Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը, ցավոք, մարդկային զոհի պատճառ է դարձել, մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Ընկերության ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում մեր զոհված գործընկեր Էդգար Հովսեփյանի ընտանիքին և հարազատներին ...

Կարդալ ավելին »

Կկայանա ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտի պրեմիերան

Սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (Սանկտ-Պետերբուրգ) «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտի պրեմիերան: Կոնցերտը գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ: Համերգին կհնչի նաև Սերգեյ Եկիմովի «Այն ...

Կարդալ ավելին »

ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 11-ին

Սեպտեմբերի 11-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են՝ ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 387.27 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.26 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.44 դրամով և կազմել 427.93 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.76 դրամով և կազմել 457.60 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 506.98 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.19 դրամով ...

Կարդալ ավելին »

Iran Air ավիաընկերությունը ներառվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում

Վաշինգտոնի վարչակազմը իրանական Iran Air ավիաընկերությունը ներառել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության գրավոր հայտարարության մեջ: Ընկերության դեմ նոր սահմանափակումներ են մտցվում՝ «ռուսական տնտեսության տրանսպորտային հատվածի» հետ կապ ունեցող աշխատանքի կասկածով: Բացի այդ, դրանք վերաբերում են «ուղղակի կամ անուղղակի նյութական օգնությանը Իրանից կամ Իրանի օգտին զենքի կամ հարակից սարքավորումների՝ ներառյալ պահեստամասերի փոխադրմանը»: Հայտարարության մեջ ...

Կարդալ ավելին »

Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գլխավոր քարտուղարի տեղակալ, մրցաշարերի անցկացման բաժնի ղեկավար Հանես Էդերերին՝ քննարկելու Հայաստանում 2025 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները: Հանես Էդերերը Հայաստան է ժամանել մարզական ենթակառուցվածքների, հյուրանոցային պայմանների գնահատման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով: Կարեն Գիլոյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում մարզաձևի զարգացման միտումները, անդրադարձել ՀՀ ...

Կարդալ ավելին »
ajax-loader