Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը 8-րդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական` 8-րդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը, որն անցկացվելու է 20-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից եւ Հունգարիայից։ Նրանց կմիանան Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմեր։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 8-ական հանդիպում կանցկացնի։

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորներն են AMIO BANK-ը եւ YoHealth սոցիալական հավելվածը։

Հայաստանի լրագրողներն այս մրցաշարի գործող չեմպիոններն են, իսկ մինչ այդ երկու անգամ 2-րդ տեղն են գրավել, երեք անգամ՝ 3-րդ։

ajax-loader