Author Archives: admin

Ընկերությունն աղտոտել է պետական սեփականություն հանդիսացող հողերը. պատճառված 11 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված ապարազանգվածները ջրահոսքի հետ միախառնված տեղափոխվել և դրա հետևանքով աղտոտվել են ...

Կարդալ ավելին »

Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը

Օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։ Այս մասին հայտնում Են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։ «Նոր կարգավորումները նախատեսում են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախիստ չափանիշներին համապատասխան օդի որակի նոր նորմեր, 14 անշարժ և 2 շարժական դիտակայան Հայաստանի տարբեր բնակավայրերում, Քիմիական և ռեֆերենս լաբորատորիաների արդիականացում, Օդի աղտոտվածության մոդելավորման ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների և գերիների հարցերը կլուծվեն․ նախարար

Մենք վստահ ենք, որ այս հարցերը լիովին կլուծվեն սահմանազատման գործընթացի արդյունքում։ Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ադրբեջանից Հայաստանի բռնագրավված տարածքների վերադարձի վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ Կիրանցում արդեն իսկ իրականացված սահմանազատման գործընթացը և սահմանազատման տրամաբանությունը, ինչպես նաև նախկինում իրականացված սահմանազատման գործընթացը, վստահություն են ներշնչում, որ այս գործընթացը կշարունակվի, որի ...

Կարդալ ավելին »

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով

Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող ...

Կարդալ ավելին »

ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել Օման առանց մուտքի արտոնագրի

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Գերատեսչությունը տեղեկացնում է, որ այս մասին որոշումը հայտարարվել ...

Կարդալ ավելին »

Թմրшմիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օգոստոսի 6-ին իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում իրավապահները ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքեայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդանուր մոտ 11 ...

Կարդալ ավելին »

Կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին

«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթը պատրաստ է ԱԺ ուղարկելու: Այս մասին կառավարության այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով մենք սահմանում ենք կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում: Սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ, սահմանվում են ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 40 մլն դրամ կտա ԱԳՆ–ին արարողակարգային միջոցառումների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի որոշմամբ 40 մլն դրամ կհատկացնի Արտաքին գործերի նախարարությանը՝ արարողակարգային միջոցառումների և Պետական արարողակարգի ծառայությանը վերապահված այլ գործառույթների համապարփակ իրականացման համար։ Գումարը նախարարությանը կտրամադրվի 2025 թ. 2–րդ կիսամյակի համար։

Կարդալ ավելին »

Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ հանդիսացող՝  Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին։ Ալբերտ Գագիկի Խաչումյանին նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության մինչև 26 տարին լրանալը՝ 23.06.2025 թ։ Կարեն Արթուրի Մելքոնյանին նախորդ տարկետումը տրամադրվել է մինչև 26 տարին լրանալը՝ 25.03.2025 թ.։   Արսեն Միքայելի նախորդ տարկետումը տրամադրվել ...

Կարդալ ավելին »

Խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով՝ 15 տարով

Հայաստանի Հանրապետությունում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով`15 տարի ժամկետով, որից հետո ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց օգոստոսի 14-ի՝ կառավարության նիստի ընթացքում։  Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին որոշման նախագծի հիմնական զեկուցող, Պետական եկամուտների ...

Կարդալ ավելին »
ajax-loader