Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Ասոցիացիան համագործակցելով առողջապահության նախարարության հետ` Հայաստանի բժիշկներին հնարավորություն է տալիս Ֆրանսիայում վերապատրաստվելու: Եռամսյա վերապատրաստումից հետո 2 բժիշկ արդեն վերադարձել է, իսկ 3-ը` պատրաստվում են մեկնելու: Նրանք ևս ներկա էին հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են լեզվական, կազմակերպչական մի շարք խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որը կբերի ծրագրին ...
Կարդալ ավելին »Հազարավոր փեյջերներ միաժամանակ պայթել են Լիբանանի տարբեր շրջաններում
Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հեննիս-Պլասխերտը Լիբանանում փեյջերների պայթյուններն անվանել է «ծայրահեղ մտահոգիչ էսկալացում»: Այս մասին նշված է սեպտեմբերի 17-ին պայթյուններից հետո նրա տարածած հայտարարության մեջ։ «Այսօրվա զարգացումներն արձանագրում են ծայրահեղ մտահոգիչ էսկալացում առանց այն էլ անընդունելիորեն անկայուն միջավայրում», – նշված է հայտարարության մեջ: Հեննիս-Պլասխերտը դատապարտել է հարձակումը և հիշեցրել, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ «քաղաքացիները թիրախ չեն և ...
Կարդալ ավելին »Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի առաջին տուրը
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց առաջին տուրը։ Առաջին օրը տեղի ունեցավ 6 հանդիպում։ Տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» տանը 3:1 հաշվով հաղթեց գերմանական «Շտուտգարտին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը եւ բրազիլացի հարձակվող Էնդրիկը։ Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 9:2 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»։ Չորս գոլ խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Անգլիական «Լիվերպուլն» ...
Կարդալ ավելին »Ստեղծվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ
Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։ Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու հարցերով։ Ինչպես նաև Կառավարության ծրագրերը ...
Կարդալ ավելին »Նոր Նորք վարչական շրջանում մի քանի ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Կարդալ ավելին »Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. ...
Կարդալ ավելին »Իրազեկում. ՓԾ
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքում անցկացվելու է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Մասիս համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին Ռանչպար, Սիփանիկ, Սիս, Նորամարգ և Սայաթ-Նովա բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Կարդալ ավելին »«Բորիս» հզոր փոթորիկը հասնում է Իտալիա․ կան զոհեր
Կենտրոնական Եվրոպային պատուհասած «Բորիս» հզոր փոթորիկը հասնում է Իտալիա. հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ այդ երկրի տարածքի մեծ մասում նախազգուշացումներ են հայտարարվել հորդառատ անձրևների, ուժեղ քամու և ջրհեղեղների մասին: Ջրհեղեղներն արդեն սկսվել են Իտալիայի կենտրոնում գտնվող Պեսկարա քաղաքում։ Այս շաբաթ ջրհեղեղներն արդեն ավերածություններ են գործել Լեհաստանի, Չեխիայի, Ռումինիայի և Ավստրիայի որոշ շրջաններում, զոհվել է առնվազն 21 մարդ: Խորվաթիայի, Հունգարիայի և ...
Կարդալ ավելին »ՃՏՊ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Սեպտեմբերի 18-ին, ժամը 01։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» և «Neta» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել ...
Կարդալ ավելին »