ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն հանդիսացող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), որի նպատակն է խթանել սոցիալական արդարությունը և արժանապատիվ աշխատանքը, հայտարարել է նոր նախաձեռնության մեկնարկի մասին։ ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալացմանն անցման խթանումը։ ՄԱԿ-ի գործակալությունը 600,000 ԱՄՆ դոլար է հատկացնում Նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին: Ըստ Միավորված ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գլխավոր դատախազն ընդունել է Եվրաջասթի նախագահին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի Հանրապետության ...
Կարդալ ավելին »Ստեղծվել է թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ այսուհետ կգործի urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու մի քանի տարբերակ։ Յուրաքանչյուր աշխատանքային օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00-ն, խորհրդատվական հանդիպումներ կկազմակերպվեն «VX Soft» ընկերության համակարգիչներով հագեցած գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք)): ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց ...
Կարդալ ավելին »Հայաստանը Նյու Դելիում World Food India 2024 ցուցահանդեսին ներկայացրել է 11 ընկերության արտադրանք
Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում մասնակցել է World Food India 2024 միջազգային երրորդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից ...
Կարդալ ավելին »Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ ...
Կարդալ ավելին »Երևանում 2 հոգով առևանգել են կնոջը և բռնության ենթարկել
Երևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, որոնք ծանոթ են եղել տուժողին։ ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք ...
Կարդալ ավելին »Անհամբեր սպասում ենք մեր գործակցության զարգացմանը. Հնդկաստանի ԱԳՆ
Հնդկաստանի ԱԳՆ-ն X_ի իր էջում շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ»,-ասված է գրառման մեջ: Բացի այդ, Անկախության օրվա առթիվ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին. «Ջերմ ողջույններ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ իրենց Անկախության օրվա առթիվ: Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը»,- գրել է նա
Կարդալ ավելին »12 տարի հայկական շուկայում․ ինչպես է գործածվում KOMATSU-ի հզոր տեխնիկան մեր հանքերում
Ճապոնական KOMATSU («Կամացու») հանքարդյունաբերական տեխնիկա ներմուծող և սպասարկող, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ հանդիսացող «ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ընկերությունը մոտ 30 տոկոսով ավելացրել է վաճառքի ծավալները։ Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Մարտիրոսյանի՝ դա երկրում շինարարության աշխուժացման արդյունք է, և տնտեսական աճի տեմպը շարունակվելու դեպքում էական առաջընթաց կգրանցեն նաև այս տարի։ «Կամացու» բրենդի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու մասին armhanq.com-ը զրուցեց հանրապետության հանքարդյունաբերական ոլորտում մեծ ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ոլորտի արդի խնդիրները և ներուժը․ միջազգային ֆորում
Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որը նախաձեռնել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Միջազգային կարգի միջոցառմանը հրավիրված են խոշոր հանքարդյունաբերական երկրների հայազգի և արտասահմանցի լավագույն փորձագետները, Հայաստանի կառավարության ոլորտային պաշտոնյաները, հասարակական սեկտորի ներկայացուցիչները։ Հանքարդյունաբերության ոլորտի արդի խնդիրների և ներուժի բացահայտմանը միտված միջոցառման գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Միջոցառման գործընկերներն են՝ BDO Armenia Lydian Armenia @ICMA ...
Կարդալ ավելին »Քննարկվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հարցը
Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն էդուարդ Մարտիրոսյանը, ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը մասնակցել են Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։ Գլխավոր համաժողովի շրջանակներում Հ. Վարդանյանը և պատվիրակությունը հանդիպում են ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ, որի ընթացքում ...
Կարդալ ավելին »