2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. համապատասխան ցուցանիշը։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հատկանշական է, որ «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ եւ դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7%-ով կամ 17.2 մլն․ ԱՄՆ դոլարով։ Այս տեղեկատվությունը կարևոր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանյան 66040 կազմակերպությունում գրանցված է 790 328 աշխատակից
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի մայիսի դրությամբ Հայաստանում գործել է 66,040 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 790,328, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 288,531 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 54,357 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 82%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 144,590 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 18%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...
Կարդալ ավելին »Արաբիկա սուրճի գինը բարձրացել է
Արաբիկա տեսակի սուրճի գինը հասել է վերջին երկու ամսվա առավելագույնին՝ կապված այն մտավախությունների հետ, որ Բրազիլիայում ցուրտ եղանակը կարող է հանգեցնել մատակարարումների կրճատման՝ աշխարհում սուրճի խոշորագույն արտադրող երկրից։ Տրեյդերների շրջանում մտահոգությունն աճում է, որ այս տարի Բրազիլիայի սուրճի բերքը կարող է սպասվածից պակաս լինել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ «Տագնապ է առաջացնում ոչ միայն ընթացիկ սեզոնը, այլ նաև այն, որ 2026 ...
Կարդալ ավելին »Սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հուլիս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0․6%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 5.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 5․3%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 2.3%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...
Կարդալ ավելին »Փորձել են ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Օրերս Ազգային անվտանգության ծառայություն տվյալներ են ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցները համատեղ ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ...
Կարդալ ավելին »Փաուերբանկեր` նոութբուքերի լիցքավորման համար
Փաուերբանկը կարող է զգալիորեն մեծացնել նոութբուքի ինքնավար աշխատանքի ժամանակը, սակայն հարմար մոդել ընտրելը հեշտ չէ: Ոչ բոլոր արտաքին մարտկոցները, որոնք նախատեսված են սմարթֆոնների համար, կարող են հաշվի առնել նոութբուքի լիցքավորումը: Պատմում ենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել նոութբուքի համար Փաուերբանկ ընտրելիս: Ինչպե՞սընտրելփաուերբանկնոութբուքիհամար Նոութբուքերի լիցքավորման համար անհրաժեշտ են հատուկ բնութագրերով փաուերբանկեր: Ահա հիմնական պարամետրերը, որոնք պետք է հաշվի առնել: Հզորություն. ...
Կարդալ ավելին »Նավթի գներ. 20/08/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 63.06 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.61%-ով և կազմել 66.25 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 20/08/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 3380.90 դոլար, արծաթի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 37.94 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 1337.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 20/08/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 44911.82 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 6449.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 21629.77 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 20/08/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 24314.77 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 7884.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 9157.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.51%-ով և կազմել 1155.99 կետ:
Կարդալ ավելին »